Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում

Սա իրապես հասարակական-քաղաքական հոգեխանգարմունք է. Արման Բաբաջանյան

Հանուն հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 44-օրյա պատերազմում Հայաստանը պարտվել է, որովհետև բանակում գործել է հինգերորդ շարասյուն, նախօրեին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը մեղադրում է 5-րդ շարասյանը, նրա ընդդիմախոսները նույն տրամաբանությամբ՝ դավաճանության, օտար ուժերի պատվեր կատարելու համար նրան ու բոլորիս են մեղադրում:

Սա իրապես հասարակական-քաղաքական հոգեխանգարմունք է, որտեղ քաղաքական տարբեր ուժեր լուծում են իրենց հարցերը, սակայն հանրային մտածողության ու հոգեբանության մեջ պարզապես քայքայվում է պետականության զգացումը,

Սա բոլորովին կապ չունի դավաճան կամ լրտես, գործակալ լինել-չլինելու հետ:

Բայց, այդ ամենին պետք էր հիմնարար լուծում տրվեր, լուծում գտնվեր երբ այս բոլորի մասին բարձրաձայնում էի Ազգային ժողովում, իմ հանրային ելույթներում և հարցազրույցներում, երբ դրա համար կար պատեհ պահ և ահռելի էներգիա, պատուհան և հնարավորություն:

Որևէ հիմք չունեմ կարծելու, որ դուռը կողպված է և հեղափոխական թիմը չի կարող կամ կաշկանդված է այսօր անցյալին իրավաքաղաքական գնահատական տալ: Բայց ես վստահ եմ, որ այդ գնահատականը չի տրվելու, որովհետև նախ այդ գնահատականի նշանակությունն ու իմաստը մինչև վերջ հասկացված չէ, իսկ նրանք ովքեր հասկանում են պարզապես ի վիճակի չեն չունեն կարողություն հաղթահարել, կրել այդ գնահատականից անխուսափելիորոն բխող հետևանքները:

Բայց եթե որոշվել է այնուամենայնիվ, որ այս բանավեճը պետք է անպայման ծավալվի, ինչ նպատակ էլ դրել եք սրա հիմքում այն պետք է ծավալվի պրոֆեսիոնալ ինստիտուցիոնալ դաշտում, ուղեկցվի հստակ և համոզիչ փաստարկներով և ավարտվի դատական վճիռներով, որոնք դարձյալ՝ կլինեն օրինականության և իրավականության տեսանկյունից անթերի, ըստ այդմ՝ փաստարկված, ապացուցված, համոզիչ:

Որպեսզի խնդիրը իռացիոնալ, զգայական և ըստ այդմ նաև մանիպուլյատիվ դաշտից տեղափոխվի պետական ինստիտուցիոնալ դաշտ և դրանով հանդերձ նաև դառնա հանրության ինքնավստահության վերականգնման գործոն:

Հակառակ դեպքում, համատարած դավաճանամոլությունը կամ գործակալամոլությունը բերում է հանրային շիզոֆրենիայի, որը հենց այն նպատակն է, որ Հայաստանի հանդեպ կարող է ունենալ երկրի ներուժը և դիմադրունակությունը թուլացնելու որևէ նպատակ հետապնդող որևէ ներքին կամ արտաքին ուժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում