
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այժմ գտնվում են ամենացածր կետում, մինչդեռ Մոսկվան երբեք չի հրաժարվել կառուցողական երկխոսությունից», – այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սև ծովում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հետ տեղի ունեցած միջադեպը։
«Միջադեպից հետո ռուս-ամերիկյան բարձր մակարդակի շփումներ չեն եղել», – ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է սարքի հետ կապված իրավիճակի մասին։