ՌԴ-ն կարող էր կանխել արցախյան երրորդ պատերազմը, բայց չարեց․ ալիևյան ռեսուրսով նպաստեց, որ Իրանի աշխարհաքաղաքական դիրքը սասանվի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՂ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Նրա խոսքով՝ եթե տեղի ունենա կրոնապետության տապալում, դա կարող է հանգեցնել Իրանի տարածքային ամբողջականության խախտման․ «Իրանի դեմ ուղղվող գործողությունները գլոբալ ծրագրի մաս են, ջանք չի խնայվի, որ հասնեն հաջողության»:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ ասուլիսում հնչած հայտարարություններին, Մելիքյանը նկատեց․«Ճիշտ է՝ ՀԱՊԿ-ը լքում է Հայաստանը՝ իր պարտավորությունները չկատարելու հիմքով: Այսօր Հայաստանն ու ՀԱՊԿ-ը շարժվում են հակառակ ուղղություններով, հակադիր շարժման մեջ են: Մեր դաշնակցային հարաբերությունները լուրջ փորձությունների շրջան են ապրում․ ՌԴ-ն Արցախում պետք է ցույց տա՝ իրոք դաշնակի՞ց է: Արցախում որոշակի խառնաշփոթ է, որը պայմանավորված է ռուս խաղաղապահների պահվածքով: Արցախում ներքին ու արտաքին մարտահրավերներ են, որոնք հաղթահարելու ներուժը այս պահին բավարար չէ»: