«Ալ-Քաիդայի» ևս մեկ պարագլուխ, որը, ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների, անմիջապես կատարում էր Ուսամա բեն Լադենի հրահանգները, և որը պատասխանատու էր Ավստրալիայում, ԱՄՆ-ում և Եվրոպայում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների համար, ձերբակալվել է Պակիստանում:
Յունուս Ալ-Մավրիթանին ձերբակալվել է Կվետտա քաղաքի մերձակայքում երկու այլ բարձրաստիճան ահաբեկիչների հետ: Ալ-Մավրիթանիին անվանում են ահաբեկչական խմբավորման արտաքին գործերի նախարար: Հայտնի է, որ այս ձերբակալությունը հնարավոր է դարձել ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության և Պակիստանի հատուկ ծառայությունների համագործակցության արդյունքում: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:
«Նա ծրագրավորվել էր հարված հասցնել ԱՄՆ տնետսական շահերին, այդ թվում` նավթա և գազատարերին, հիդրոէլեկտրակայանների ամբարտակներին, իսկ միջազգային ջրերում` նավերին և լցանավերին (ականապատված նավակների միջոցով)»,- ասել են Պակիստանի հատուկ ծառայություններում: