Ռուսական Սու-27 կործանիչը Սև ծովում բախվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքին, հայտնում է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը (EUCOM):
«Ռուսական Սու-27 ինքնաթիռներից մեկը խոցել է MQ-9-ի պտուտակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հրամանատարությունը պարզաբանել է, որ բախումից հետո անօդաչու թռչող սարքն ընկել է միջազգային ջրեր։ Ենթադրվում է, որ դրանից քիչ առաջ Սու-27-ն անվտանգ զորավարժություններ է կատարել։
EUCOM-ը նաև հայտնել է, որ անօդաչու սարքը «սովորական գործողություններ» էր կատարում Սև ծովի տարածաշրջանի միջազգային օդային տարածքում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է միջադեպի մասին, հայտնել են Սպիտակ տանը։ Նրանք նշել են, որ Պետդեպարտամենտը մտադիր է այդ հարցով շփումներ ունենալ Ռուսաստանի հետ։