Արսեն Թորոսյանը հող է նախապատրաստում արդարացնելու այն, ինչ կարող է բացահայտվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը:
Միսկարյանը հակված է կարծելու, որ առանց վերադասին տեղյակ պահելու որևէ բան չէր կարող իրականացվել․ «Հայաստանի դատական համակարգը այդպես էլ չբարեփոխվեց, որը Արսեն Թորոսյանի թիմի մեղավորությունն է: Մենք սահուն կերպով վերադառնում ենք նույն կետին»: Միսկարյանը կարծում է, որ չի կարող արդարադատությունը կայացվել իշխանության յուրայիններին չխնայելու ճանապարհով․ «Ամբողջությամբ զերծ մնալ կոռուպցիայից հնարավոր չէ, բայց համակարգն է պետք փոխել»: