Եվրահանձնաժողովն առաջարկում է բարեփոխել ԵՄ էլեկտրաէներգիայի շուկայի կառուցվածքը՝ վերականգնվող էներգիայի մասնաբաժինն ավելացնելու և գազի դուրսբերումն արագացնելու համար:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՀ-ի տարածած հաղորդագրությունը:
«Հանձնաժողովն առաջարկում է ԵՄ էլեկտրաէներգիայի շուկայի կառուցվածքի բարեփոխում՝ արագացնելու անցումը վերականգնվող էներգիային, սպառողների պաշտպանվածությունը բարձրացնելու, ապագա գների աճից և շուկայի հնարավոր մանիպուլյացիաներից խուսափելու համար», – նշվում է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ: