Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ՀԱՊԿ անգործության ավելի մեծ ցուցանիշ, քան Ռուսաստանի մենակ մնալը պատերազմում չկա. Հայաստանը պետք է լքի կառույցը

ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ 2020 թվականին ՀԱՊԿ նախագահն այցելել էր Հայաստան, նա ինձ հետ զրույցում ասաց, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես ասացի՝ կարծում եմ՝ այդ մտավախությունը տեղին չէ, տեղին է ուրիշ մտավախությունը, որն առկա է Հայաստանի Հանրապետությունում, այն է, որ ՀԱՊԿ-ն դուրս կգա Հայաստանի Հանրապետությունից: Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ն ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև ընդգծել է, որ եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի ստանձնումը բերեր ՀՀ համար անվտանգության ևս մեկ գործոնի ավելացման, ապա Հայաստանը կաներ դա.«Եթե դա չի նշանակելու, մենք նման քայլ անելու իմաստը չենք տեսնում առնվազն մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից։ Դուք բոլորդ վկա եք, թե մենք ինչքան երկար և հետևողականորեն աշխատել ենք և շարունակում ենք աշխատել ՀԱՊԿ–ի հետ։ Մեր սկզբունքներն առաջարկել ենք, ինչը, իմիջիայլոց, ՀՀ մասին չէ, այլ այն մասին, թե առնվազն ՀՀ տարածքում ՀԱՊԿ-ը գործում է, թե չի գործում, կա, թե չկա։ Մենք ուզում ենք և պատրաստ ենք առերեսվել այս հարցին»,– ասուլիսին   հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով. ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ–ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ–ն է Հայաստանից դուրս գալիս, ինչը մեզ համար անհանգստացնող է։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը գտնում է, որ ընդհանրապես ՀԱՊԿ-ն իր  գործառույթը՝ որպես անվտանգության համակարգ Հայաստանի, նույնիսկ Ռուսաստանի համար չի իրականացնում. «Եթե հեռու չգնանք, Ռուսաստանը հայտարարում է, որ այսպես կոչված ռուսական տարածքները, այսինքն նրանք, որոնք ինքն օկուպացրել է  Ուկրաինայից, վտանգի տակ են։ Սա  նշանակում է, որ ռազմական գործողություններն այդ տարածքներում կամ նույնիսկ այդ տարածքներից դուրս, պետք է ՀԱՊԿ անդամ երկրների, այդ թվում նաև ՀՀ ԶՈՒ-երի համար  կոչ լիներ, որ զորք ուղարկեին Ռուսաստանի սահմաններ։ Այլ հարց է՝ ապօրինի՞, թե՞ օրինական։ Ռուսաստանը հայտարարել է իր սահմանը, Բրյանսկի նկատմամբ ոտնձգություն կա, ուրեմն պետք է զորք ուղարկեինք Ուկրաինայից Ռուաստանին պաշտպանելու համար։ ՀԱՊԿ անդամներից ոչ մեկ՝ անգամ Բելառուսը դա չի արել։ Ավելի կարևոր ցուցանիշ ՀԱՊԿ անգործության, քան Ռուսաստանի մենակ մնալը տնտեսական, ֆինանսական, քաղաքական սանկցիաների ու պատերազմի դեմ՝ չկա։ Սա ցույց է տալիս, որ այդ կառույցը որևէ մեկին, նույնիսկ Ռուսաստանին պետք չէ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արշակյանն առաջարկում է անպետք բաներից ճիշտ ժամանակին հրաժարվել.«Իսկ ՀԱՊԿ-ն  անպետք կազմակերպություն է, ոչ ոքի անվտանգությունը չի ապահովում, նույնիսկ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ Ռուսաստանին չի պաշտպանում, հարկավոր է  դուրս գալ այդ կառույցից։ Ավելին՝ պետք է մեզ համար փնտրենք անվտանգության համակարգ այլ տեղերում, որտեղ իսկապես կա անվտանգության համակարգ, օրինակ՝ ՆԱՏՕ-ում»։

Մեր զրուցակիցը նկատեց, որ  Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի ռուս-ուկրաինական պատերազմից հետո ասել՝ քանի որ մենք  զորք չենք ուղարկում Կիևն ու Խերսոնը գրավելու համար, մեր պարտքն ենք համարում գործընկերներին ասել՝ իրենց էլ մեր երկրում չենք սպասում, ինչպես պատերազմի ժամանակ չեկան օգնելու.«Այդ կառույցում մնալն ընդամենը ավելորդ զբաղմունք, զբաղվածության իմիտացիա է, մենք իմիտացիա չենք անում,դուրս ենք գալիս։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը հենց դա էլ ասում է, բայց քողարկված ձևով»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը թերահավատ է և չի կարծում, թե Հայաստանի ռազմավարական ուղին փոխվել է,  քանի դեռ մենք ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ  երկիր ենք.«Այդ  ամենի հաջորդ ինտեգրացիոն քայլրը, որը ՌԴ-ն ըստ էության նախատեսում է  իր գործընկեր պետությունների համար՝ Միութենական պետության պայմանագիրն է։ Դա նաև բնականոն զարգացում է միջպետական հարաբերությունների պարագայում։ Եթե նայենք Եվրամիության պատմությունը՝ այն սկսվեց երկաթի, գյուղատնտեսական սուբիսադների շուրջ պայմանագրերրից, եկավ հասավ այն տեսքին, որ ԵՄ-ն այսօր ունի։ Այնտեղ էլ կան տարբերություններ, բայց դա ընդհանուր արտարժույթով, ընդհանուր  տնտեսությունով, ապագայում նաև ընդհանուր բանակով տարածք է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ նույնը  սպասվում է նաև  ԵԱՏՄ անդամ պետություններին, որոնց մեծ մասը  միաժամանակ  նաև ՀԱՊԿ անդամ պետություններ են. «Ես Հայաստանի ռազմավարության  մեջ փոփոխություն չեմ տեսնում։ Երևանը շարունակում է  անտեսել ՍԵՊԱ-ի պայմանագիրը, այդ պայմանագրով  իր պարտավորությունները  չի կատարում ու չի էլ կարող կատարել, քանի որ  դա այլընտրանք է Եվրասիական միությանը։ Հայաստանը մերժեց ԱՄՆ-ի հետ համագործակցության հնարավորությունը։ Դուք գիտեք, որ  ԱՄՆ-ն ներկայացրել է   Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցելու ռազմավարությւն։ Որևէ խոսք չհնչեց այն մասին, թե Հայաստանը դրան կո՞ղմ է, թե՞ դեմ։  Նույնը նաև Ֆրանսիայի հետ կապված։ Ֆրանսիայի հետ համագործակցությունն ի՞նչ է, ՀՀ ղեկավարությունը Ֆրանսիայի ղեկավարի պատրաստակամությանը  չի արձագանքել։Այս ֆոնի վրա ՀԱՊԿ-ում մի տեղակալ չնշանակելը  ու այդ ֆոնին քարոզչություն անել, թե ՀՀ-ն իր արտաքին կուրսն է  փոխում։ Չեմ կարծում, որ այստեղ կարելի է չտեսնել այն ամենը,  ինչ թվարկեցի ու  այդ պաշտոնի հետ կապված ավելի խորը բաներ տեսնել։ Չեմ բացառում, այն տարբերակը, որ այդ քաղաքականությունը կարող է կապված լինել նաև   ՀԱՊԿ անդամ պետությունների պահվածքով՝ ո՛չ Ղազախստանը, ո՛չ Բելառուսը ոչ էլ մյուսները Հայաստանի  բարեկամները  չեն, ու չէին ուզենա, որ Հայաստանն այնտեղ պաշտոն ունենար։ Նրանք  Ադրբեջանին են բարեկամ պետություններ ու Ադրբեջանի պատվերով են քաղաքականություն իրականացնում»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում