Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի մեջ մնալու իմաստը ո՞րն է, ինչ է տվել այդ կառույցը մեզ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման հարցադրում արեց Արփի Վարդանյանը:
Անդրադառնալով ԱՄՆ նոր դեսպանի Սյունիք այցին, Վարդանյանը նկատեց, որ ԱՄՆ դեսպանի այցը Սյունիք ճանաչողական էր․ «Լաչինի միջանցքի սկզբնամաս ԱՄՆ դեսպանի այցը կարևոր ուղերձ էր թե Հայաստանին, թե Ադրբեջանին: ԱՄՆ դեսպանի՝ Լաչինի սկզբնամաս այցը ուղերձ էր, որ Լաչինի միջանցքի հարցը ԱՄՆ ուշադրության տակ է»: