Sunday, 02 04 2023
Հայտնաբերվել և ձերբակալվել է մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողը
Թեհրանը բողոքի նոտա է հանձնել Բաքվին
150 հեկտար հողը ինչի՞ եք տալիս թուրքին. Տեղում վրդովված են
Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
23:00
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Էմանուել Մակրոնը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը ապրիլի 5-ին կմեկնեն Պեկին
Ռուսաստանը մեկ ամսով գլխավորելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել խորհրդարանի որոշմանը, որը թույլ է տալիս Ֆինլանդիային անդամակցել ՆԱՏՕ-ին
Դրա համար է Երևան ժամանել Միխայիլ Գալուստյանը. Հայաստանում ներկայացվել է առաջին քլաբ հաուսը՝ Parajanov Club House
Հնարավոր չէ կոչ անել լինել ժողովրդավարական երկիր, բայց զուգահեռ պահանջել սերտ կապեր ՌԴ-ի հետ
Մենք էլ պետք է կանգնենք բանակի կողքին. ինչո՞ւ են Կոռնիձորցիներին բաժանված զենքերը հավաքել
21:50
Իսպանիայի հյուսիսում պայքարում են անտառային հրդեհի դեմ
Աշխարհը երկար չի հանդուրժի Ադրբեջանի մարդատյաց քաղաքականությունը, ուկրաինացիների մահն առաձնահատուկ է, արցախցիներինը՝ ո՞չ
21:30
Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց
Թուրք-սելջուկյան ասպատակությունները Հայաստանում՝ ըստ օտար աղբյուրների
Շուշիի շրջանում խախտվել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ
Ձյուն է տեղում, փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան
20:30
Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 «Ռոսոմակ» զրահափոխադրիչ
Հայկական քաղաքականության ամոթալի սնուցումը
20:00
Մեծ Բրիտանիայի պետական ​​հատվածի կոռուպցիան համաճարակի ժամանակ քառապատկվել է
19:45
Թուրքիայում հայ մարմնամարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել
Թուրքը գա հասնի Երևան, ինչա թե էսկալացիա՞ թույլ չտանք. Տեղ համայնքում վրդովված են` հայրենիք ենք կորցնում
Հայկական «տնտեսական հրաշքը» 2022թ. և հնարավոր ռիսկերը. Ջուլիետա Թադևոսյան
Թուրքերի առաջին ասպատակությունները Հայաստանում
18:45
Կամչատկայում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
18:30
ԱՄՆ-Կանադա սահմանի մոտ գետում 8 դի է հայտնաբերվել
Դեսպանի փոփոխությունը բնականոն գործընթաց է․ Իրանի դեսպանատնից արձագանքում են
Արևմուտքը ցույց տվեց, որ ժողովրդավարական ուղի բռնած Հայաստանը ուշադրության կարիք ունի և պետք է ստանա
Վրաստանում ՀՀ դեսպանն այցելել է Սաբաթլո հայաբնակ գյուղ
Չպետք է ընդունենք հակառակորդի առաջխաղացումը, պետք է պարտադրենք, որ վերադառնան խորհրդային սահմաններին  
Դադարեցվել է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը. գծերի վրա բեկորներ են ընկել

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 10.75 տոկոս

2023 թվականի մարտի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով այն 10.75 տոկոս մակարդակի վրա: 2023 թվականի փետրվարին 12-ամսյա գնաճը շարունակվում է նվազել և ամսվա վերջին կազմել է 8.1 տոկոս: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ կազմելով 8.4 տոկոս: Այս մասին հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկում կայացած ասուլիսին:

«2023 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճը և 12-ամսյա գնաճը դանդաղում է: Այնուամենայնիվ, դեռևս պահպանվող բարձր պահանջարկի և աշխատաշուկայից ածանցվող ճնշումների ազդեցությամբ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մնալ բարձր: Ուստի, զարգացած երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները, որը կհանգեցնի համաշխարհային պահանջարկի թուլացմանը և կնպաստի միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ»,-ասաց ԿԲ-ի նախագահը:

Նա նշեց, որ 2023 թվականի սկզբին ՀՀ-ի տնտեսությունում ձևավորված բարձր ակտիվությունը պահպանվում է, որին շարունակում է նպաստել ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրվող բարձր աճը: Բարձր ակտիվությունն ուղեկցվում է արդյունաբերության և ծառայությունների ճյուղում դիտվող արտահանման և ՀՆԱ ներուժի ավելացմամբ: Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում ՀՀ-ում ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մեղմվել: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկը և գնաճային սպասումները դեռևս նպաստում են աշխատավարձերի ու առանձին ապրանքերի և ծառայությունների գների աճին:

«ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ: Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի, և 2023 թվականի երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ»,- ասաց Գալստյանը:

Եզրափակելով՝ Գալստյանը նշեց, որ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են, և ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում