
Ռուսաստանի պետդումայի և տարածաշրջանային օրենսդիր մարմինների պատգամավորները, սենատորներն ու քաղաքապետերը կպարտավորվեն հաշվետվություն ներկայացնել անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ):
«Պետական գաղտնիքի մասին» և «ՌԴ-ից դուրս գալու և մուտք գործելու կարգի մասին» օրենքներում արդեն համապատասխան փոփոխություններ են արվել:
Օրինագծի հեղինակը անվտանգության կոմիտեի մի խումբ իշխող պատգամավորներ են։ Նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, կանդրադառնան «հատուկ կարևորության կամ հույժ գաղտնի տեղեկությունների մասին իրազեկվածների» վրա։