Ճիշտ սպառազինության ճանապարհով ենք գնացել, բայց ճիշտ չենք գնահատել Ադրբեջանի հնարավորությունները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Ըստ Հովհաննիսյանի` հիմա փորձ է կատարվում ճիշտ սպառազինության ճանապարհով գնալ. «Մեզ հարկավոր չէ գլոբալ մեկ սպառազինություն. Գեղարքունիքում այլ սպառազինություն է պետք, Սյունիքում` այլ: Քիչ միջոցներ ծախսելով` կարող ենք ունենալ առավելագույն օգուտներ: Պետք է վարենք ոչ թե պաշտպանվողի քաղաքականություն, այլ պետք է ունենանք հարվածային սպառազինություն: Կարող ենք ուժային բալանսի բերել այս իրավիճակը և բանակցություններում հայտնվենք բարվոք իրավիճակում:ժամանակակից տեխնոլոգիաների դեմ պետք է պայքարենք հենց ժամանակակից տեխնոլոգիաներով»: