Saturday, 01 04 2023
Հայտնաբերվել և ձերբակալվել է մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողը
Թեհրանը բողոքի նոտա է հանձնել Բաքվին
150 հեկտար հողը ինչի՞ եք տալիս թուրքին. Տեղում վրդովված են
Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
23:00
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Էմանուել Մակրոնը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը ապրիլի 5-ին կմեկնեն Պեկին
Ռուսաստանը մեկ ամսով գլխավորելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել խորհրդարանի որոշմանը, որը թույլ է տալիս Ֆինլանդիային անդամակցել ՆԱՏՕ-ին
Դրա համար է Երևան ժամանել Միխայիլ Գալուստյանը. Հայաստանում ներկայացվել է առաջին քլաբ հաուսը՝ Parajanov Club House
Հնարավոր չէ կոչ անել լինել ժողովրդավարական երկիր, բայց զուգահեռ պահանջել սերտ կապեր ՌԴ-ի հետ
Մենք էլ պետք է կանգնենք բանակի կողքին. ինչո՞ւ են Կոռնիձորցիներին բաժանված զենքերը հավաքել
21:50
Իսպանիայի հյուսիսում պայքարում են անտառային հրդեհի դեմ
Աշխարհը երկար չի հանդուրժի Ադրբեջանի մարդատյաց քաղաքականությունը, ուկրաինացիների մահն առաձնահատուկ է, արցախցիներինը՝ ո՞չ
21:30
Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց
Թուրք-սելջուկյան ասպատակությունները Հայաստանում՝ ըստ օտար աղբյուրների
Շուշիի շրջանում խախտվել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ
Ձյուն է տեղում, փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան
20:30
Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 «Ռոսոմակ» զրահափոխադրիչ
Հայկական քաղաքականության ամոթալի սնուցումը
20:00
Մեծ Բրիտանիայի պետական ​​հատվածի կոռուպցիան համաճարակի ժամանակ քառապատկվել է
19:45
Թուրքիայում հայ մարմնամարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել
Թուրքը գա հասնի Երևան, ինչա թե էսկալացիա՞ թույլ չտանք. Տեղ համայնքում վրդովված են` հայրենիք ենք կորցնում
Հայկական «տնտեսական հրաշքը» 2022թ. և հնարավոր ռիսկերը. Ջուլիետա Թադևոսյան
Թուրքերի առաջին ասպատակությունները Հայաստանում
18:45
Կամչատկայում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
18:30
ԱՄՆ-Կանադա սահմանի մոտ գետում 8 դի է հայտնաբերվել
Դեսպանի փոփոխությունը բնականոն գործընթաց է․ Իրանի դեսպանատնից արձագանքում են
Արևմուտքը ցույց տվեց, որ ժողովրդավարական ուղի բռնած Հայաստանը ուշադրության կարիք ունի և պետք է ստանա
Վրաստանում ՀՀ դեսպանն այցելել է Սաբաթլո հայաբնակ գյուղ
Չպետք է ընդունենք հակառակորդի առաջխաղացումը, պետք է պարտադրենք, որ վերադառնան խորհրդային սահմաններին  
Դադարեցվել է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը. գծերի վրա բեկորներ են ընկել

Հայաստանի ԿԲ-ն հայտնվել է երկու քարի արանքում. նա կբարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հետևելով «Silicon Valley Bank»-ին (SVB)՝ Միացյալ Նահանգներում փակվել է նմանատիպ պորտֆելի բաժնետոմսեր ունեցող «Signature Bank»-ը։ «Նյու Յորքի նահանգի ֆինանսական կարգավորիչը նման որոշում է կայացրել համակարգային ռիսկերի պատճառով»,- ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության, դաշնային պահուստային ֆոնդի և ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի համատեղ հայտարարության մեջ:

«Բանկերի բոլոր ավանդատուները լիարժեք հասանելիություն կունենան իրենց ավանդներին, և հարկ վճարողը ոչ մի վնաս չի կրի այդ գործընթացներից»,- նշվում է հայտարարության մեջ։

Գերատեսչություններն ընդգծում են, որ ԱՄՆ բանկային համակարգը կայուն է մնում հիմնականում 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո իրականացված բարեփոխումների շնորհիվ: «Այս բարեփոխումները, այսօրվա գործողությունների հետ համատեղ, ցույց են տալիս մեր հավատարմությունը ավանդատուների խնայողությունների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելուն»,- նշվում է հրապարակման մեջ:

Ըստ Նյու Յորքի ֆինանսական ծառայությունների դեպարտամենտի՝ առևտրային «Signature Bank»-ը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցել է մոտ 110,36 միլիարդ դոլար ընդհանուր ակտիվներ և 88,59 միլիարդ դոլար ընդհանուր ավանդներ:

Բանկի անսպասելի փակումը կապված է Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցների մասշտաբային կրճատումների և ծախսերի վերակառուցման հետ։

Այս առնչությամբ, tvyal.com կազմակերպության ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ տնտեսագետ Աղասի Թավադյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, որ Silicon Valley Bank-ը երկրորդն է այս տարվա ընթացքում, որ ԱՄՆ-ում կոլապսի է ենթարկվում, և նա երկրի 15 ամենախոշոր բանկերից մեկն է: «Այն ՏՏ ոլորտը սպասարկող հիմնական բանկն էր հանդիսանում: Այս բանկի կոլապսի պատճառները մի քանիսն են. առաջին հերթին այս բանկը վերջին շրջանում շատ է գործիքներ վերցրել՝ հաշվի չառնելով, որ ընդհանուր դաշտը փոխվել է և ամբողջ աշխարհում բանկային տոկոսադրույքները բարձրացել են: Բանկային համակարգում ռիսկայնությունը զգալիորեն բարձրացել է: Լուրեր տարածվեցին, որ այս բանկը սխալ քայլեր է անում և ոհմակային բնազդով սիլիկոնային հովտում բոլոր կազմակերպությունները սկսեցին այդ բանկից գումարները հանել: Իսկ եթե մարդիկ զանգվածային սկսում են միջոցներ հանել, նույնիսկ ամենաուժեղ բանկը կոլապսի է ենթարկվում»,-ասաց Թավադյանը:

Նա նկատեց, որ ակնկալվում է, որ ԱՄՆ կենտրոնական բանկը բարձրացնելու է բազային տոկոսադրույքը. «Վաղը Հայաստանի Կենտրոնական բանկը ևս ասուլիս է հրավիրել և կարելի է կանխատեսել, որ խոսքը լինելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին: Պետք է հասկանալ, որ մեր ԿԲ-ն հայտնվել է երկու քարի արանքում: ԿԲ-ն մի կողմից կարող է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը կարժեզրկի դրամը և համապատասխանաբար, դոլարի, եվրոյի և այլ արժույթների գինը կբարձրանա, քանի որ այդ պարագայում քո արժույթը կամաց-կամաց սկսում է արժեզրկվել:  Դա նաև կլուծի մեր կազմակերպություններում կարճաժամկետ փողերի խնդիրը, քանի որ այս պայմաններում հայկական ընկերությունների համար դժվար է հավելյալ միջոցներ գտնել ու ներդնել, ինչպես նաև բարձրացնել աշխատավարձերը:

Սակայն կարծում եմ՝ ԿԲ-ն չի գնա այդ քայլին, քանի որ մյուս կողմից նա գնահատում է ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ ռիսկերը: Այս դեպքում առկա է գնաճային սպիրալի խնդիր, որի ընթացքում գնաճը կարող է շարունակաբար աճել: Քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում ամենաբարձր գնաճն է եղել, մեր ԿԲ-ն  ավելի զգայուն է հնարավոր գնաճի հանդեպ: Դրա համար իրենք կարծում եմ՝ կնախընտրեն չեզոքացնել երկարաժամկետ գնաճի ռիսկը՝ միջնաժամկետ առումով զսպելով մեր տնտեսությունը: Բարձր տոկոսադրույքը թույլ չի տալիս, որ տնտեսությունն ավելի արագ շարժվի: Նաև առկա է արտասահմանից միջոցների ներդրումների ներգրավման խնդիր: Քանի որ ԱՄՆ դաշնային ռեզերվը բարձրացնում է տոկոսադրույքը, արտասահմանյան ներդրողներին ավելի ձեռնտու է ԱՄՆ-ում ներդրումներ անել՝ պարտատոմսեր գնելով, քան այլ երկրներում: Դրա համար մերոնք նաև այդ պատճառով են ստիպված վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել, որպեսզի բարձրացնեն ՀՀ ներդրումային գրավչությունը:

Այսինք մի կողմից տնտեսության զսպումը կխթանի արտահանումը և հավելյալ միջոցներ բերել կազմակերպություններին, բայց նաև դա վտանգավոր է սպիրալաձև գնաճով և կարող է ներդրումները քչացնել: Քանի որ մեր ԿԲ-ն ավելի շատ կնախընտրի զսպել գնաճը ուստի կարելի է ակնկալել, որ վաղը վերաֆինանսավորման տոկոսադրույքը ինչ-որ չափով բարձրանալու է»,-ընդգծեց Աղասի Թավադյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում