Թուրքիայում տեղի ունեցող այս ընտրությունները շատ կարևոր կլինեն նաև աշխարհաքաղաքական առումով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիայում չորս դաշինք արդեն հայտ է ներկայացրել, բայց պայքարը ընթանալու է երկու անձի՝ Էրդողանի ու Քըլըչդարօղլու միջև․ «Արևմուտքը ցանկանում էր փոխել Էրդողանին, իսկ հիմա ընտրությունների միջոցով կփոխեն: Թուրքիան որքան էլ այլ գործընթացների մեջ լինի, արևմտյան ծիրում է: Երկրաշարժից Էրդողանի վարկանիշը տուժել է: Թուրքիայում մի իրավիճակ է, որ դժվար է գուշակել հանգուցալուծումը»: