Saturday, 01 04 2023
Հայտնաբերվել և ձերբակալվել է մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողը
Թեհրանը բողոքի նոտա է հանձնել Բաքվին
150 հեկտար հողը ինչի՞ եք տալիս թուրքին. Տեղում վրդովված են
Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
23:00
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Էմանուել Մակրոնը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը ապրիլի 5-ին կմեկնեն Պեկին
Ռուսաստանը մեկ ամսով գլխավորելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել խորհրդարանի որոշմանը, որը թույլ է տալիս Ֆինլանդիային անդամակցել ՆԱՏՕ-ին
Դրա համար է Երևան ժամանել Միխայիլ Գալուստյանը. Հայաստանում ներկայացվել է առաջին քլաբ հաուսը՝ Parajanov Club House
Հնարավոր չէ կոչ անել լինել ժողովրդավարական երկիր, բայց զուգահեռ պահանջել սերտ կապեր ՌԴ-ի հետ
Մենք էլ պետք է կանգնենք բանակի կողքին. ինչո՞ւ են Կոռնիձորցիներին բաժանված զենքերը հավաքել
21:50
Իսպանիայի հյուսիսում պայքարում են անտառային հրդեհի դեմ
Աշխարհը երկար չի հանդուրժի Ադրբեջանի մարդատյաց քաղաքականությունը, ուկրաինացիների մահն առաձնահատուկ է, արցախցիներինը՝ ո՞չ
21:30
Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց
Թուրք-սելջուկյան ասպատակությունները Հայաստանում՝ ըստ օտար աղբյուրների
Շուշիի շրջանում խախտվել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ
Ձյուն է տեղում, փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան
20:30
Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 «Ռոսոմակ» զրահափոխադրիչ
Հայկական քաղաքականության ամոթալի սնուցումը
20:00
Մեծ Բրիտանիայի պետական ​​հատվածի կոռուպցիան համաճարակի ժամանակ քառապատկվել է
19:45
Թուրքիայում հայ մարմնամարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել
Թուրքը գա հասնի Երևան, ինչա թե էսկալացիա՞ թույլ չտանք. Տեղ համայնքում վրդովված են` հայրենիք ենք կորցնում
Հայկական «տնտեսական հրաշքը» 2022թ. և հնարավոր ռիսկերը. Ջուլիետա Թադևոսյան
Թուրքերի առաջին ասպատակությունները Հայաստանում
18:45
Կամչատկայում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
18:30
ԱՄՆ-Կանադա սահմանի մոտ գետում 8 դի է հայտնաբերվել
Դեսպանի փոփոխությունը բնականոն գործընթաց է․ Իրանի դեսպանատնից արձագանքում են
Արևմուտքը ցույց տվեց, որ ժողովրդավարական ուղի բռնած Հայաստանը ուշադրության կարիք ունի և պետք է ստանա
Վրաստանում ՀՀ դեսպանն այցելել է Սաբաթլո հայաբնակ գյուղ
Չպետք է ընդունենք հակառակորդի առաջխաղացումը, պետք է պարտադրենք, որ վերադառնան խորհրդային սահմաններին  
Դադարեցվել է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը. գծերի վրա բեկորներ են ընկել

Եվրոպայում զենքի ներմուծումն ավելանում է, իսկ Ռուսաստանը կորցնում է դիրքերը զենքի շուկայում. SIPRI-ի զեկույցը

Վերջին հինգ տարիների ընթացքում եվրոպական երկրները զենքի ներմուծումն ավելացրել են 47 %-ով: Այս մասին ասված է Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տարեկան զեկույցում:

«Չնայած զենքի մատակարարումները կրճատվել են ամբողջ աշխարհում, սակայն մատակարարումները Եվրոպային կտրուկ աճել են Ռուսաստանի և եվրոպական մյուս երկրների միջև հարաբերությունների լարվածության պատճառով», – գրում է SIPRI-ի ավագ գիտաշխատող Փիթեր Վեզեմանն՝ ընդգծելով, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Եվրոպայի երկրները ծրագրում են է՛լ ավելի մեծացնել զենքի ներմուծումը:

Երկար ժամանակ՝ վերջին 3 տասնամյակի ընթացքում, Վաշինգտոնը և Մոսկվան գերիշխում էին սպառազինությունների մատակարման շուկայում, բայց վերջին հինգ տարում ԱՄՆ-ի գերակայությունն աճել է, իսկ երրորդ տեղում գտնվող Ֆրանսիան զգալիորեն կրճատել է Ռուսաստանի հետ տարբերությունը:

ԱՄՆ-ից արտահանումն աճել է 14 %-ով, իսկ Ռուսաստանից արտահանումը կրճատվել է 31 %-ով։ ՌԴ-ն այժմ զբաղեցնում է շուկայի 16 %-ը՝ հինգ տարի առաջվա 22 %-ի դիմաց։ Ֆրանսիան նույն ժամանակահատվածում՝ 2018-2022 թթ.-ին, ավելացրել է զենքի վաճառքը՝ շուկայում իր բաժինը 7,1 %-ից հասցնելով 11 %-ի։

«Ֆրանսիան ավելի ու ավելի մեծ բաժին Է ձեռք է բերում զենքի համաշխարհային շուկայում, քանի որ ռուսական զենքի արտահանումը նվազում է, ինչպես, օրինակ, երևում է Հնդկաստանին մատակարարումներից: Դա, հավանաբար, կշարունակվի, քանի որ մինչև 2022 թ.-ի վերջը Ֆրանսիան զենքի արտահանման շատ ավելի չավարտված պատվերներ ուներ, քան Ռուսաստանը», – արձանագրում է Վեզեմանը։

Ռուսաստանն արտահանումը կրճատել է իր 10 հիմնական գնորդ երկրներից 8-ում։ Վերջին հինգ տարում Ռուսաստանը 37 %-ով քիչ զենք է վաճառել Հնդկաստանին՝ ռուսական զենքի ամենամեծ գնորդին, իսկ արտահանումը յոթ այլ երկրներ կրճատվել է միջինը 59 %-ով:

Ընդ որում, վերջին հինգ տարում Ռուսաստանը Չինաստանին մատակարարումները ավելացրել է 39 %-ով, Եգիպտոսին՝ 44 %-ով։

Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանը, հավանաբար, կշարունակի կրճատել զենքի արտահանումը և առաջնահերթություն կդարձնի սեփական բանակի մատակարարումը, արձանագրում են վերլուծաբանները։ SIPRI-ն հավելում է, որ զենքի համաշխարհային շուկայում Ռուսաստանի բաժնի կրճատման մեկ այլ գործոն կլինեն պատժամիջոցներն ու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից երրորդ երկրների վրա ճնշումը։

Ըստ SIPRI-ի զեկույցի՝ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները վերջին հինգ տարիների ընթացքում 65 %-ով ավելացրել են սպառազինությունների ներմուծումը: Իսկ ընդհանրապես ամենամեծ ներմուծող Է դարձել ԱՄՆ-ը՝ 65% բաժնով, որին հաջորդում են Ֆրանսիան (8,6%) և Հարավային Կորեան (4,9%)։ Զեկույցում նաև նշվում է, որ 2018-2022 թթ.-ին ԱՄՆ-ի զենքի մատակարարումները Թուրքիային նվազել են՝ հաշվի առնելով երկկողմ հարաբերություններում լարվածությունը:

Ամերիկյան զենքի խոշորագույն ներմուծողների սանդղակում Թուրքիան 7-րդ հորիզոնականից հայտնվել է 27-րդ հորիզոնականում: SIPRI-ի կանխատեսումներով՝ Եվրոպայում զենքի ներմուծումը կշարունակի աճել առաջիկա տարիներին թե՛ Ուկրաինայում ռազմական գործողություններից առաջ կատարված պատվերների, թե՛ հակամարտության հետ կապված արագացված գնումների գործընթացների արդյունքում։

Օրինակ՝ Լեհաստանը 2018-ից մինչև 2021 թվականն ԱՄՆ-ից պատվիրել է 32 մարտական ​​ինքնաթիռ և հակաօդային պաշտպանության չորս համակարգ, իսկ արդեն 2022 թվականին՝ Ուկրաինայում ռազմական գործողություններից հետո, Վարշավան հայտարարել Է ԱՄՆ-ից 394 տանկերի, 96 մարտական ​​ուղղաթիռների և 12 հակաօդային պաշտպանության համակարգերի պատվիրման մասին, ինչպես նաև Հարավային Կորեայից` 48 մարտական ​​ինքնաթիռների, 1000 տանկերի, 672 ինքնագնաց հրետանային կայանքների և 288 համազակային կրակի ռեակտիվ համակարգերի պատվիրման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում