Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Ստեփանակերտի չոր մերժումը չի հասկացվելու ոչ միայն Բաքվի, այլ միջազգային հանրության կողմից. Ալիևի նպատակը հենց դա է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

-Պարոն Սուրենյանց, Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են Բաքվում առաջիկա օրերին երկրորդ հանդիպումն անցկացնել իրենց ձևակերպմամբ՝ «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների» հետ: Օրակարգը՝ վերաինտեգրումն է, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու համար։ Ակնհայտ է, որ Բաքուն նպատակ ունի առանց միջազգային մեխանիզմների նմանատիպ հանդիպումները միջազգային հանրությանը ներկայացնել որպես երկխոսություն։ Ի՞նչ կարող է անել Ստեփանակերտը։

-Բաքուն իրականում շատ խորամանակ ու ինտրիգային քայլ է արել։ Հասկանալի է, որ նման իրավիճակում թե՛  վայրի ընտրությունը և թե՛ բանակցությունների օրակարգը այնպիսին են, որ ենթադրաբար պաշտոնական Ստեփանակերտը պետք է հրաժարվի։ Ինձ թվում է՝ հենց այդ հաշվարկով էլ Բաքվում այդ առաջարկն արել են, որպեսզի Ստեփանակերտի հնարավոր հրաժարման պարագայում միջազգային հանրությանը ցույց տան, թե ինչքան կառուցողական է Բաքուն և  ինչպիսի ապակառուցողական դիրքորոշում ունի Ստեփանակերտը։

Այստեղ ինձ այլ բան է հետաքրքրում, նույնիսկ հանդիպման վայրն ու օրակարգն այդքան էական չեն, որովհետև կարող են ասել՝ մեր պատկերացումներն են, այդպես շարադրել ենք։ Եթե հանդիպումը տեղի է ունենում Բաքվում, միջազգային ներգրավվածության ինստիտուտն է բացակայում, այսինքն՝ միջնորդ կոչվածը կամ այն երկիրը, որը պետք է երաշխավոր կանգնի, ապա դա այլ զարգացում է ենթադրում։

Հիմա  գանք Ստեփանակերտի հնարավոր արձագանքին։ Կոպիտ մերժումը ճիշտ չեմ համարում։ Իհարկե պետք է մեծ հաշվով մերժել, բայց առաջարկել այլընտրանքային բովանդակություն։ Այսինքն՝ ճիշտ կլինի, որպեսզի պաշտոնական Ստեփանակերտը ներկայացնի իր պատկերացումները բանակցային բովանդակության և բանակցային ձևաչափի մասին ու անպայման  շեշտի, որ որևէ վայրում բանակցելուց իրենք երբեք չեն էլ հրաժարվում, բայց նաև կարևորում են  միջազգային մեխանիզմի առկայությունը։ Այսպիսի տեքստով պատասխան եմ ակնկալում, որովհետև չոր մերժումը չի հասկացվելու  վախենամ ոչ միայն Բաքվի, այլ նաև միջազգային  հանրության կողմից։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկին հերքել է հայկական կողմի այն պնդումները, թե Սալիվանի միջնորդությամբ քննարկվել է միջազգային մեխանիզմների հարց։ Կարծես Բաքուն առհասարակ մտադիր չէ միջազգային մեխանիզմներ ներգրավել, ամեն ինչ անում են, որ «իրենք իրենց քաղաքացիների» հետ զրույցի տրամաբանություն լինի։ Այս փակուղային իրավիճակը ինչի՞ կարող է հանգեցնել։

-Հաջիևի հայտարարությանը մանրամասն ծանոթ եմ։ Այո՛ Ադրբեջանի դիրքորոշումը բավականին կարծր է։ Ցավոք սրտի՝ հայկական դիվանագիտությունը Պրահայում կոպիտ սայթաքում է թույլ տվել, ինչից Բաքվում շատ հմտորեն օգտվում են։ Պրահայում Նիկոլ Փաշինյանը համաձայնել է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չպահանջելով փաստաթղթային որևէ երաշխիք Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների վերաբերյալ։ Այսինքն՝ մենք բավարարել ենք Բաքվի օրակարգը, Ալիևը Պրահայից ստացել է  այն, ինչ ինքն ուզում էր, իսկ Երևանը ոչինչ չի ստացել՝ իր արած զիջման դիմաց։ Սրանից այսօր հմտորեն օգտվում են Բաքվի կառավարիչները՝ սկսած Ալիևից, վերջացրած Հաջիևից, որն աշխատակազմում շատ կարևոր դերակատար է։ Ցավոք սրտի՝ Ադրբեջանը հաշվարկել է, որ միջազգային հակազդեցության չի հանդիպելու, Արցախի հարցում միջազգային ձայները շատ թույլ են։ Ռուսաստանին դա պետք է առավելապես այն պատճառով, որ այնտեղ շարունակի ներկայություն ունենալ։Իսկ միջազգային մյուս խաղացողների համար Արցախի հարց առանձին վերցրած այլևս գոյություն չունի, դա հայ-ադրբեջանական հարաբերությունների լուսանցքում գտնվող ինչ-որ հարց է։ Սրանից Բաքուն փորձում է մաքսիմում օգտվել և իր օրակարգն առաջ տանել։ Շատ կարևոր է, որպեսզի Երևանն ու Ստեփանակերտը կարողանան դիվանագիտական ճանապարհով դրան հակազդել։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը կկարողանա սրբագրել Պրահայում թույլ տված իր սխալը, ես չեմ կարող կանխատեսել։ Իշխանությանը մոտ չեմ գտնվում և չգիտեմ՝ ինչ ռեսուրսներ ունեն իրենց սխալները սրբագրելու համար։

-Դուք բազմիցս նշել եք, որ Արցախի անկախության օրակարգ այս պահին գոյություն չունի և եթե անկեղծ լինենք՝ չկա մի պետություն, որ Ղարաբաղը հայկական է համարում։Ստեփանակերտն էլ հրաժարվում է քննարկել իր իրավունքների ու անվտանգության հարցը՝ բացառելով որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Այս դիրքորոշումն ու՞ր կարող է տանել։

-Երևի առաջին գործիչն եմ եղել, որ պատերազմից հետո հենց «Առաջին լրատվական»-ի ստուդիայում  հայտարարել եմ ու հիմա էլ մնում եմ այն կարծիքին, որ այո՛ Արցախի անկախության օրակարգը մնացել է 44 օրյա պատերազմի փլատակների տակ։ Հիմա ադեկվատ չէ քննարկել Արցախի անկախության հեռանկարի հարց։ Այս հարցում մենք աշխարհում չունենք դաշնակիցներ։ Աշխարհում չկա գեթ մեկ երկիր՝ սկսած Ռուսաստանից, վերջացրած ԱՄՆ-ից, որոնք պատրաստ կլինեն աջակցել այդ օրակարգին։ Կա այլ խնդիր։ Շատ կարևոր է, որ մենք կարողանանք Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի միջոցով հասնել Արցախի քաղաքական ինքնավարության ու անվտանգության երաշխիքների։ Սա միանգամայն իրատեսական եմ համարում՝  եթե կարողանանք ճիշտ դիվանագիտություն վարել։ Սակայն այսօրվա սահմանած նշաձողի պայմաններում, ցավոք սրտի, դրան էլ չենք կարող հասնել։

-Հենց Ստեփանակերտն է մերժում այդ հարցերը քննարկել։

-Եթե ես  քննադատում եմ Բաքվի մաքսիմալիզմը և դա համարում եմ իռացիոնալ դիրքորոշում, նույն ձևով էլ  Ստեփանակերտում պետք է հասկանան, որ մաքսիմալիստական օրակարգը որևէ տեղ չի տանելու։ Կարող է ստեղծվել պատային վիճակ, իսկ ցանկացած պատային վիճակ նշանակում է նոր պատերազմի վտանգ, իսկ նոր պատերազմի վտանգը ուղիղ ճանապարհ է Արցախի հայաթափության համար։ Մի բան ի նկատի ունենանք՝ ինչու՞ Ստեփանակերտում  չեն հաշվարկում, որ Բաքուն միտումնավոր  է նման առաջարկներ անում, որպեսզի դրանց մերժման պարագայում դիմի կոշտ գործողությունների, ինչպես և խոստացել է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում