Sunday, 02 04 2023
Հայտնաբերվել և ձերբակալվել է մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողը
Թեհրանը բողոքի նոտա է հանձնել Բաքվին
150 հեկտար հողը ինչի՞ եք տալիս թուրքին. Տեղում վրդովված են
Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
23:00
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Էմանուել Մակրոնը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը ապրիլի 5-ին կմեկնեն Պեկին
Ռուսաստանը մեկ ամսով գլխավորելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել խորհրդարանի որոշմանը, որը թույլ է տալիս Ֆինլանդիային անդամակցել ՆԱՏՕ-ին
Դրա համար է Երևան ժամանել Միխայիլ Գալուստյանը. Հայաստանում ներկայացվել է առաջին քլաբ հաուսը՝ Parajanov Club House
Հնարավոր չէ կոչ անել լինել ժողովրդավարական երկիր, բայց զուգահեռ պահանջել սերտ կապեր ՌԴ-ի հետ
Մենք էլ պետք է կանգնենք բանակի կողքին. ինչո՞ւ են Կոռնիձորցիներին բաժանված զենքերը հավաքել
21:50
Իսպանիայի հյուսիսում պայքարում են անտառային հրդեհի դեմ
Աշխարհը երկար չի հանդուրժի Ադրբեջանի մարդատյաց քաղաքականությունը, ուկրաինացիների մահն առաձնահատուկ է, արցախցիներինը՝ ո՞չ
21:30
Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց
Թուրք-սելջուկյան ասպատակությունները Հայաստանում՝ ըստ օտար աղբյուրների
Շուշիի շրջանում խախտվել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ
Ձյուն է տեղում, փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան
20:30
Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 «Ռոսոմակ» զրահափոխադրիչ
Հայկական քաղաքականության ամոթալի սնուցումը
20:00
Մեծ Բրիտանիայի պետական ​​հատվածի կոռուպցիան համաճարակի ժամանակ քառապատկվել է
19:45
Թուրքիայում հայ մարմնամարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել
Թուրքը գա հասնի Երևան, ինչա թե էսկալացիա՞ թույլ չտանք. Տեղ համայնքում վրդովված են` հայրենիք ենք կորցնում
Հայկական «տնտեսական հրաշքը» 2022թ. և հնարավոր ռիսկերը. Ջուլիետա Թադևոսյան
Թուրքերի առաջին ասպատակությունները Հայաստանում
18:45
Կամչատկայում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
18:30
ԱՄՆ-Կանադա սահմանի մոտ գետում 8 դի է հայտնաբերվել
Դեսպանի փոփոխությունը բնականոն գործընթաց է․ Իրանի դեսպանատնից արձագանքում են
Արևմուտքը ցույց տվեց, որ ժողովրդավարական ուղի բռնած Հայաստանը ուշադրության կարիք ունի և պետք է ստանա
Վրաստանում ՀՀ դեսպանն այցելել է Սաբաթլո հայաբնակ գյուղ
Չպետք է ընդունենք հակառակորդի առաջխաղացումը, պետք է պարտադրենք, որ վերադառնան խորհրդային սահմաններին  
Դադարեցվել է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը. գծերի վրա բեկորներ են ընկել

Մոսկվայում կկայանա Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳՆ պատվիրակությունների հանդիպումը

Մարտի 15-16-ը Մոսկվայում կկայանա Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարությունների պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին հաղորդում է թուրքական պետական ​​TRT Haber հեռուստաալիքը։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ նախապատրաստվում է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը, և որ ռուսական կողմն առաջարկել է տեխնիկական հանդիպում անցկացնել Մոսկվայում։

Իր հերթին «РИА Новости» գործակալությունը հիշեցնում է, որ դեկտեմբերին Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների միջև ՌԴ-ում անցկացվել են 11 տարվա ընթացքում առաջին բանակցությունները։ Նշվում է, որ 2011 թ.-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմից առաջ Թուրքիան սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, սակայն հակամարտությունից հետո Անկարան հանդես Է եկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդների կողմում։

Այդ ժամանակից ի վեր Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերությունները բարդ են։ Սակայն վերջին ժամանակներս երկու կողմերը, ինչպես նաև առանձին լրատվամիջոցներ սկսել են խոսել աստիճանական կարգավորման հնարավորության մասին։ Անկարայի և Դամասկոսի միջև տարաձայնությունները լուծելու համար պլանավորվել Է անցկացնել ՌԴ-ի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում։

Հունվարին Չավուշօղլուն այն կարծիքն Էր հայտնել, որ նման հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի սկզբին։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր Էր համարել, որ Իրանը կարող է միանալ Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի միջև պլանավորված բարձր մակարդակի բանակցություններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում