
Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է «Օսկարի» նոր մրցանակակիրների անունները։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 95-րդ անգամ, տևել է մոտ երեք ժամ։ Հաղթողները որոշվել են 23 անվանակարգերում։
Լավագույն ֆիլմ – «Ամեն ինչ, ամեն տեղ ու միանգամից» (Everything Everywhere All at Once, 2021)։
Լավագույն ռեժիսորներ – Դեն Քվան և Դանիել Շեյներտ․ «Ամեն ինչ, ամեն տեղ ու միանգամից»
Լավագույն դերասանուհի – Միշել Յո․ «Ամեն ինչ, ամեն տեղ ու միանգամից»
Լավագույն դերասան – Բրենդան Ֆրեյզեր․ «Կետը» (The Whale, 2022)
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի – Ջեյմի Լի Քերտիս․ «Ամեն ինչ, ամեն տեղ ու միանգամից»
Երկրորդ պլանի լավագույն դերասան – Կե Հույ Կուան․ «Ամեն ինչ, ամեն տեղ ու միանգամից»
Լավագույն օրիգինալ սցենար – «Ամեն ինչ, ամեն տեղ ու միանգամից»
Լավագույն ադապտացված սցենար – «Կանայք խոսում են», 2022 թ
Լավագույն օպերատորական աշխատանք – Ջեյմս Ֆրենդ․ «Ամեն ինչ հանգիստ է արևմտյան ճակատում» (Im Westen nichts Neues, 2022)
Լավագույն անիմացիոն ֆիլմ – Գիլերմո դել Տորո․ «Պինոքիո», 2022 թ
Լավագույն արտասահմանյան ֆիլմ – «Ամեն ինչ հանգիստ է արևմտյան ճակատում»
Լավագույն վիզուալ էֆեկտներ – «Ավատար. ջրի ճանապարհը» (2022)
Լավագույն վավերագրական ֆիլմ – «Նավալնի» (Navalny, 2022)
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ – «Իռլանդական ցտեսություն» (A Irish Goodbuy, 2022)
Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ – «Փղերի կախարդները» (2022)
Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ – «Տղան, խլուրդը, աղվեսը և ձին» (The Boy, the Mole, the Fox and the Horse, 2022)
Լավագույն ձայն – «Թոփ Գան Մավերիկ» (Top Gun: Maverick, 2022)
Լավագույն երգ – «Naatu Naatu» (The Revolution Roars Near) (RRR, 2022)