Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ Երուսաղեմում Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպման նախապատրաստությունը շարունակվում է, նա պատրիարք Կիրիլին համարում է իր եղբայրը, ՌԻԱ Նովոստիին ասել է Հնադավանների համաշխարհային միության (ՀՀՄ) նախագահ Լեոնիդ Սևաստյանովը, որը նամակագրություն է վարում Պոնտիֆիկոսի հետ։
«Վերջերս նա գրեց ինձ, մոտ մեկ շաբաթ առաջ, որ նրանք հանդիպում են նախապատրաստում Երուսաղեմում: Եվ նա ասաց, որ պատրիարք Կիրիլին համարում է իր եղբայրը, որ նրանք ունեն ամբողջական փոխըմբռնում», – ասել է ՌԻԱ Նովոստիին: