Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պլաստիկ վիրահատությունները գեղեցկության չափանիշներին ձգտելու ձև, թե՞ էսթետիկ խնդրի շտկում

Իդեալական լինելու ցանկությունը, երիտասարդ լինելը և անթերի տեսք ունենալը դարձել է ժամանակի մարտահրավերներից մեկը: Այդ է պատճառը, որ վերջին շրջանում ինչպես աշխարհում, այդպես էլ Հայաստանում աճել է պլաստիկ վիրահատությունների թիվը: 24-ամյա Նարինեն արդեն երկու անգամ կատարել է քթի  պլաստիկ վիրահատություն, որից այդքան էլ գոհ չէ. «Առաջին անգամ, թվում էր` իմ ուզածն է, բայց երկու ամիս անց հասկացա,որ քիթս տգեղ է ստացվել անհամաչափ է, իսկ շնչելը մնում է երազանք»։

Երկրորդ անգամ էլ պլաստիկ վիրահատության դիմելը չի օգնել Նարինեին ունենալ իր երազած քիթը.«Երկրորդ պլաստիկ վիրահատություննից հետո էլ մեկ է՝ շնչելը մնաց երազանք, իսկ իմ երազած փոքր քիթ ունենալը վերափոխվեց անբնական քիթ ունենալուն։ Դեռ չեմ մտածում դիմել երրորդ անգամ պլաստիկ վիրահատության, բայց չեմ էլ բացառում»: Նարինեի հետ խոսեցինք նաև`որն է պատճառը պլաստիկ վիրահատության, արդյո՞ք խնդիրը միայն շնչելու ցանկություն է, թե ,այնուամենայնիվ, փոքր քիթ ունենալը: Նարինեն նշեց. «Իմ քիթը «հայի քիթ» էր,բայց այդ «հայի քիթ» լինելը ավելի շատ ներշնչեց հասարակությունը, անընդհատ կատակներ անելով, հուշելով, որ գեղեցիկ աղջիկ ես բայց քիթդ շատ մեծ է, գնա, վիրահատի։ Շնչառական խնդիրներ էլ ունեի, բայց հասարակությունը ստիպեց փոխել քթիս ձևը»:

«Մեդլայն» կլինիկայի պլաստիկ վիրաբույժ Հայկ Կիրակոսյանի հետ պարզեցիքն, թե որ տարիքի և սեռի մարդիկ են հիմնականում դիմում պլաստիկ վիրահատության: Վիրաբույժը նշում է, որ հիմնականում էսթետիկ վիրահատությունների դիմում են կանայք և աղջիկները, տարիքը կախված է վիրահատության տեսակից, օրինակ`կոպերի պլաստիկայի հիմնականում դիմում են 40-ից հետո, քթի պլաստիկայի`  18-35: Իսկ  այն հարցին, թե հիմնականում մարմնի որ հատվածն են ցանկանում փոփոխության ենթարկել, Հայկ Կիրակոսյանը նշեց. «Ըստ վիճակագրության` ամբողջ աշխարհում տարեկան ամենաշատը կատարվում են կրծքերի պլաստիկան ( փոքրացում, մեծացում, ձգում),որից հետո քթի պլաստիկան է և կոպերի պլաստիկան, իսկ Հայաստանում, իհարկե, առաջինը քթի պլաստիկան է »: Խոսեցինք նաև, թե արդյոք շատ են այն այցելուները, ովքեր  մարմնի նույն հատվածը երկու անգամ են վիրահատում, որին վիրաբույժը պատասխանեց։

«Նույն հատվածը երկրորդ անգամ հիմնականում վիրահատում են, եթե դժգոհ են արդյուքնից կամ տվյալ վիրահատությունից հետո բավականին ժամանակ է անցել,   և էստեթիկ խնդիրները կրկին առաջացել են, օրինակ`կրծքերի ձգումից հետո տարիներ անց կուրծքը կարող է կրկին կախվել»: Իսկ թե որն է  պարբերաբար պլաստիկ վիրահատությունների թվի ավելացման հոգեբանական կողմը, փորձեցինք պարզել հոգեբան Լարիանա Նազարյանի հետ. «Պատճառները կարող են լինել թե՛ արտաքին, թե’ ներքին։ Որպես արտաքին պատճառ հանդիսանում է  ժամանակակից սոցիումը, որը թելադրում է գեղեցկության իր չափանիշները, որը ջատագովվում է սոցցանցերում: Մոտավորապես այս կերպ է ընկալվում՝ եթե  ցանկանում ես գեղեցիկ, նորաոճ լինել, ապա քիթդ, այտոսկրերդ, շրթունքներդ, աչքերդ և այլ, պետք է համապատասխանեն ընդունված ստանդարտներին: Այս տենդենցը ձևավորում է կամ միգուցե արդեն ձևավորել է գեղեցիկի մասին նոր պատկերացում: Մինչդեռ անձը ունի ընդունված և սիրված լինելու բազային պահանջմունք: Եթե ես նման չեմ բոլորին և տարբերվում եմ, ապա այստեղ կարող է լինել ընդունված չլինելու վախ: Տեղին է հիշեցնել սպիտակ ագռավի սինդրոմի մասին»։

Հոգեբանը հավելեց, որ մյուս կողմից այս ամենին նպաստում են սթրեսները, որոնք ամենուր են։ Դա պայմանավորված է տեղեկատվության հոսքով և պահանջված մնալու նպատակով անդադար ինքնակատարելագործմամբ՝ մրցակցությանը դիմակայելու համար։ Այն հարցին`ի՞նչը կարող է  անհատին դրդել պլաստիկ վիրահատության անգամ այն դեպքում, երբ նա չունի առողջական խնդիր, հոգեբանը նշեց,որ հիմնականում պայմանավորված է ցածր ինքնագնահատականով, ինչի արդյունքում անձը ունենում է անինքնավստահություն և սեփական անձի բացասական ընկալում։ Ըստ հետազոտությունների՝ արտաքին տեսքի ձևափոխման համար պլաստիկ վիրաբուժությունը դրական հետք է թողել ինքնագնահատականի վրա, արդյունքում այն անձինք, ովքեր դիմել են վիրաբուժության, նրանց կյանքի որակը ավելի լավացել է։ Սակայն եթե կան ներքին կոնֆլիկտներ, հոգետրավմաներ կամ այլ խնդիրներ, արտաքին տեսքի հետ կապ չունեցող, ապա արդյունքով գոհացումը կարճաժամկետ է եղել։  Պլաստիկ վիրահատությունների տեսակնների թվի աճին զուգընթաց Վիրաբույժ Հայկ Կիրակոսյանի հետ խոսեցինք, թե  ի վերջո կա՞ ցանկալի չափ կամ միջամտության տեսակ, որ անգամ ինքը՝ որպես վիրաբույժ, դեմ է։Վիրաբույժը պատասխանեց. «Հաճախ էսթետիկ խնդիրները լուծելու համաու դիմում են ներարկումային միջոցների,որոնք ավելի են խորացնում խնդիրը, օրինակ`քթի արտաքին տեսքի շտկումը ներարկումների միջոցով: Դա բավականին տարածված միջամտություն է, որը ունի բարդությունների մեծ ռիսկ»:

Կան մարդիկ, ովքեր հետվիրահատական շրջանում էլ գոհ չեն լինում արդյունքից»։ Պարզեցինք նաև այս խնդրի հոգեբանական կողմը։ Հոգեբանը նշեց. «Նման ռեակցիա կարող են դրսևորել մարմնի դիսմորֆիկ խանգարում ունեցող անձինք։ Այսպիսի խնդիր ունեցող անձինք,ըստ ամերիկյան հոգեբանների ասոցիացիայի հրապարակած հետազոտեւթյունների արդյունքների, հակված են դիմել կրկնակի վիրահատությունների և միևնույն է իրենց չի գոհացնում արդյունքը, ինչպես նաև կարող են դրսևորել ագրեսիվ վարք վիրաբույժի նկատմամբ։ Այն վերջնական ախտորոշվում է հոգեբույժի կողմից, կիրառվում է դեղորայքային միջամտություն և անհրաժեշտ է հոգեթերապիա»: Հոգեբանը նաև չի չբացառում  այն հանգամանքը, որ անձը կարող է իրապես գոհ չլինել արդյունքով, որովհետև անհաջող է ստացվել։ Այս պարագայում, սակայն չկա մոլեգին ցանկություն դարձյալ վիրահատվելու, կամ շտկելու արդյունքը։ Իսկ թե կան այնպիսի  պացիետներ,որոնք չարաշահում են պլաստիկ վիրահատությունները` փորձելով համապատասխանել գեղեցկության չափանիշններին, վիրաբույժը պատասխանեց.

«Պլաստիկ վիրաբույժը որոշ չափով պետք է նաև լինի հոգեբան և խորհրդատվության ընթացքում փորձի հասկանալ՝ արդյո՞ք անհրաժեշտ է տվյալ միջամտությունը պացիենտին, արդյո՞ք նա դրանից հետո ավելի ինքնավստահ կլինի կամ կազատվի կոմպլեքսներից, թե՞ դա ուղղակի փոփոխություն կատարելու մոլուցք է: Նման պացիետներ իհարկե կան:Այդպիսի պացիետները ,որպես կանոն, գոհ չեն լինում արդյունքից և ձգտում են մշտական փոփոխությունների»:  Իսկ արդյո՞ք ճիշտ է պլաստիկ վիրահատությունից առաջ դիմել հոգեբանին, հոգեբան Լարինա Նազարյանը նշեց. «Միանշանակ ճիշտ է, իրական դրդապատճառները գիտակցելու և ռեալ սպասումներ ունենալու համար, հիասթափությունից խուսափելու, ժամանակի և, ինչու ոչ, գումարի խնայողության համար ցանկալի է մեզ հետ խորհրդակցում»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում