Thursday, 28 03 2024
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

Լիբիան մտադիր է Եվրոպան ապահովել էլեկտրաէներգիայով՝ ստեղծված արևային էներգիայի հաշվին

Լիբիան մտադիր է Եվրոպայի երկրներն ապահովել էլեկտրաէներգիայով, որն արտադրվում Է Արեգակի էներգիայի հաշվին, այսօր հայտարարել է Լիբիայի Ազգային միասնության կառավարության (ԱՄԿ) վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան։

Այդ մասին տեղկանում Է ТАСС գործակալությունից: «Մենք (խմբ.՝ Լիբիայի կառավարությունը) լի ենք վճռականությամբ` Եվրոպան ապահովելու էլեկտրաէներգիայով, որն արտադրվում Է արևային Էներգիայով», – ասել է Դբեյբան, որի խոսքը մեջբերում է Al-Wasat լրատվական հարթակը:

Հանդես գալով Տրիպոլիում լիբիա-գերմանական տնտեսական ֆորումում՝ ԱՄԿ-ի ղեկավարն ասել է, որ իր համոզմամբ՝ «Լիբիայում կայունության գնացքն արդեն սկսել Է շարժվել. նա գերմանացի գործարարներին խորհուրդ է տվել «հասնել արագ սլացող գնացքին»։ Ընդ որում, Դբեյբան նշել է, որ իր կառավարությունը բացում է «նոր ներդրումային հնարավորություններ էներգետիկայի ոլորտում»։

Լիբիայի վարչապետի կարծիքով՝ երկիրն ունի «կանաչ էներգետիկայի ոլորտ անցնելու» թե՛ ցանկություն, թե՛ հնարավորություններ։ Դբեյբան նշել է, որ «այդ հատվածում իրական ներդրումներ կարելի է ներգրավել նավթի և գազի (արտահանման) հաշվին»: ՕՊԵԿ-ի անդամ Լիբիան ունի ածխաջրածնային հումքի խոշորագույն պաշարներն Աֆրիկայում: Մինչև 2011 թվականին երկրում բռնկված քաղաքացիական պատերազմը Լիբիան աշխարհում նավթի 12-րդ խոշորագույն արտահանողն էր՝ արդյունահանելով օրական մինչև 1,6 մլն բարել նավթ։

Երկրի արևմուտքի և արևելքի ուժերի միջև կնքված զինադադարից հետո արտադրությունը հաջողվել Է հասցնել օրական գրեթե 1,2 միլիոն բարելի։ Փետրվարի կեսերին երկրի Նավթի ազգային կորպորացիայի (National Oil Corporation, NOC) ղեկավար Ֆարհաթ Բենգդարը հայտնել էր, որ Լիբիան պատրաստվում է իր հանքավայրերում նավթի արդյունահանումն ավելացնել օրական մինչև 2 միլիոն բարելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում