Thursday, 28 03 2024
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց

Փոխնախարարի աղմկոտ գործը, երեք կետը, թղթերն ու արժեքները

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Երևանի քաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գ. Սիմոնյանը: Գործը վերաբերում է կորոնավիրուսի համաճարակի շրջաննում հակահամաճարակային միջոցառումների համար հատկացված փողի մի զգալի մասի յուրացման՝ 119 միլիոն դրամ:

Ըստ գործի, այդ ժամանակ առողջապահության փոխնախարար Սիմոնյանը, մի շարք այլ պաշտոնյաների հետ կատարել է գործողություններ, որոնց արդյունքում յուրացվել է պետական փողից 119 միլիոն դրամ: Սիմոնյանը և այլ պաշտոնյաներ ձերբակալված են: «Առողջապահության նախարարի տեղակալ Գ. Սիմոնյանը, նախարարի հրամանով պատասխանատու լինելով վերը նշված ծրագրի ֆինանսավորման համակարգման համար, ինչպես նաև պարտավոր լինելով իրականացնել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների դուրսգրման գործառույթների նկատմամբ հսկողություն, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ի հետ քավորսանիկական, ինչպես նաև նախկինում ունեցած գործնական հարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դիտավորությամբ չի կատարել իր վրա դրված պարտականությունները, այն է՝ հսկողություն չի իրականացրել դուրսգրման տրիաժ խմբի պատասխանատու Լ. Ե.-ի և խմբի անդամների նկատմամբ, որի հետևանքով հիշյալ խմբի անդամները, այցելելով «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերություն, ստացիոնար բուժում ստացող անձանց հիվանդության պատմագրերում առկա կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ և չեն արձանագրել այդ անհամապատասխանությունները», ասված է հաղորդագրությունում: Քանի դեռ չկա դատարանի վճիռ, անշեղ է անմեղության կանխավարկածի հարցը, սա հիշենք: Մնացյալն առայժմ իհարկե հարցեր են: Արդյո՞ք այդ շրջանում առողջապահության փոխնախարարը «ինքնագլուխ» է գործել և արել այն քայլերը, որոնց համար մեղադրվում է: Արդյո՞ք հակակոռուպցիոն «բացահայտման» հիմնական մոտիվը լոկ Հայաստանի համաթիվը բարձրացնելու խնդիրը չէ, որը ինչպես հայտնի է 2022 թվականի տվյալով նվազել էր 3 կետով: Անկասկած է, որ ողջունելի է կոռուպցիայի դեմ պայքարի ցանկացած դրսևորում, սակայն շատ կարևոր է հասկանալ, թե այդ պայքարը որքանով է իրավիճակային, «կոնւոկտուրային», և որքանով է համակարգային ու «ինքնակառավարվող», այլ ոչ թե՝ «հեռակառավարվող»: Ընդհանրապես, երբ հայտարարվում է, որ Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա, շատ կարևոր է նաև արձանագրել, թե կա՞ արդյոք կոռուպցիայի դեմ համակարգային պայքար: Որովհետև, համակարգային պայքարը լոկ պատժիչ, բացահայտող, կամ անգամ կանխարգելիչ ինստիտուցիոնալ մեխանիզմները չեն, այլ նաև մշակույթը, արժեհամակարգը, մթնոլորտը, մտածողությունը, այսպես ասած բարոյական չափանիշները, այդ թվում երանգներ, որ առկա են նաև վերը նշված գործի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունում:

Խոսքը խնամի-ծանոթ-բարեկամ հայտնի սխեմայի մասին է: Քանի՞ քանի օրինակներ կան Հայաստանի ներկայիս իշխանությունում, երբ առկա է այդօրինակ փոխկապակցվածություն այս կամ այն ոլորտում, սկած խորհրդարանից, մինչև գործադիր իշխանության տարբեր աստիճանակարգեր: Մի կողմից իհարկե այդ առնչությամբ հնչում է հայտնի պատասխանը՝ ի՞նչ է, պաշտոնյաների ծանոթները, բարեկամները չպե՞տք է աշխատանք ունենան, բիզնես անեն, տենդեր շահեն եւ այլն, մյուս կողմից սակայն, մեծ հաշվով համակարգային կոռուօպցիայի սերմնացանը սկսում է հենց այդ մակարդակից: Նախ «անմեղ» հարցադրում՝ ի՞նչ է, իրավունք չունե՞ն գործ անելու, եթե պաշտոնյայի բարեկամ կամ ծանոթ են: Հետո արդեն, ձեռք բերելով այդ իրավունքը, մտածում են այն իրացնելու նորանոր հորիզոնների մասին, ու հանկարծ հանրությունը կանգնում է փաստի առաջ:

Ահա, թե ինչու շատ կարեւոր է նաեւ, որ պաշտոնյաներն ու նրանց էապես փոխկապակցված անձինք պատասխանատու լինեն ոչ միայն իրավական, այլ նաև արժեհամակարգային կատեգորիաներով: Այդպես է գործնականում զարգացած աշխարհում, որտեղ գործում է ոչ միայն քրեական, այլ նաև քաղաքական պատասխանատվության մեխանիզմը, երբ «թղթերով» ամեն ինչ կարող է և կարգին լինել, բայց հանրությունը չի ապավինում լոկ թղթերին, որովհետեւ վերջին հաշվով այդ թղթերն էլ մարդկանց ձեռքի գործ են, հետեւաբար՝ մարդկային «թուլությունների» և «թերությունների» ենթակա, ըստ այդմ ամեն ինչ կարգին պետք է լինի նաև արժեքներով, արժե-բարոյական նշաձողերով: Քանի դեռ դրանք հստակորեն և գործնական կիրառումով սահմանված չեն, Հայաստանում գուցե չկա համակարգային կոռուպցիա, բայց չկա նաև կոռուպցիայի դեմ համակարգային պայքար, եթե անգամ 2023 թվականի արդյունքով Հայաստանի «վերականգնած» լինի կոռուպցիայի համաթվի երեք կետանոց նվազումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում