ԱՄՆ-ում փակվել է 2008-ի ֆինանսական ճգնաժամից հետո ամենախոշոր բանկը՝ Սիլիկոնյան հովտի բանկը։ ԱՄՆ-ի կարգավորիչները բռնագրավել են SVB-ի ակտիվները, գլոբալ հաստատությունները ուշադիր հետևում են իրավիճակին։
Սիլիկոնյան հովտի բանկը (SVB)՝ երկրի 16-րդ խոշորագույն բանկը, սնանկացել է այն բանից հետո, երբ վենչուրային կապիտալով ապահովված ընկերությունները շտապել են հանել իրենց գումարներն այս շաբաթ՝ բանկում ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատարած անհանգստության ֆոնին:
Հաճախորդներն ընդամենը մեկ օրում հաշիվներից հանել են 42 միլիարդ դոլար, իսկ բաժնետոմսերի առևտուրը կանգնեցվել է 66% անկումից հետո: Բանկը չի կարողացել շտապ ներգրավել նոր կապիտալ՝ վնասները փոխհատուցելու համար
Ինչպես հայտնում է Euronews-ը, այժմ ԱՄՆ իշխանություններն են պաշտոնապես տիրացել բանկին և նրա կառավարումը վստահել ԱՄՆ ավանդների երաշխավորման համար պատասխանատու գործակալությանը՝ Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիային (FDIC):
2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ SVB-ն ուներ 209 միլիարդ դոլարի ակտիվներ եւ 175,4 միլիարդ դոլարի ավանդներ։