Wednesday, 24 04 2024
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ

2022 թվականի լավագույն պարեկ է ճանաչվել Մամիկոն Սահակյանը

2021 թ. ամռանը Երևանում մեկնարկեց պարեկային ծառայությունը։ Ծառայությունը նոր ոճ և ձեռագիր բերեց ոստիկանության համակարգ՝ իրավախախտումների, հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև դրանց կանխարգելման գործում։ Մինչ այդ իրականացվել էր ծավալուն աշխատանք՝ հաշվի առնելով միջազգային փորձն ու այն տեղայնացնելու կարևորությունը։ Հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ծառայության պատրաստվող պարեկները համապատասխան ուսումնառություն անցան ոստիկանության ակադեմիայում։ Առաջին շրջանավարտների թվում էր նաև 2022 թվականի լավագույն պարեկ ճանաչված Մամիկոն Սահակյանը, որն այսօր էլ նվիրումով ծառայում է պարեկային ծառայության Երևանի գնդի երկրորդ գումատակի առաջին վաշտում։

Ծառայության յուրաքանչյուր օրը Մամիկոն Սահակյանի համար մարդկային, մասնագիտական որակները, հմտությունն ու փորձը իրացնելու յուրատեսակ հնարավորություն է։ Հասարակության տարբեր շերտերի, տարբեր բնավորություն և արժեհամակարգ ունեցող յուրաքանչյուր անհատի հետ շփվելիս նա, որպես իրավապահ համակարգի ներկայացուցիչ, դրսևորում է բացառիկ պատասխանատվություն՝ կոչմանն ու առաքելությանը հավատարիմ։

Ծառայություն իրականացնելով մայրաքաղաքի տարբեր թաղամասերում՝ Մամիկոն Սահակյանը երթևեկության կարգավորման, ճանապարհատրանսպորտային պատահարների արձանագրման, հասարակական կարգի ապահովման և տարաբնույթ այլ իրավիճակներում հավատարիմ է իր սկզբունքին՝ գործել օրենքի և օրինականության սահմաններում։ 2022 թվականին նա կազմել է 861 արձանագրություն, որոնցից ոչ մեկը չի բեկանվել, նաև քաղաքացիների կողմից նրա ծառայության հետ կապված որևէ բողոք չի ստացվել։

Սրանք փաստեր են, որոնք վկայում են Մամիկոն Սահակյանի պրոֆեսիոնալիզմի մասին։

Անցած տարում պարեկ Սահակյանը բացահայտել է կաշառքի, ապօրինի թմրաշրջանառության, գողության և այլ դեպքեր, հայտնաբերել հետախուզվողների։

Մամիկոն Սահակյանին և ծառայակից ընկերներին մաղթում ենք բարի ծառայություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում