Wednesday, 24 04 2024
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար

Սահմանել գործերի քննության նոր տեմպ. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ, մարտի 10-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2022 թվականի գործունեության արդյունքները:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կոլեգիայի նիստի մեկնարկին շնորհակալություն է հայտնել դատախազներին երկարօրյա աշխատանքի, նվիրվածության և աշխատասիրության համար` ընդգծելով, որ այդ աշխատանքի շնորհիվ է հասարակության համար տեսանելի և բովանդակային առումով ընկալելի դատախազական համակարգի գործունեությունը: «Դատախազությունը ստանձնել է լոկոմոտիվի դեր նոր Քրեական դատավարության օրենսգրքի համատեքստում, սահմանել գործերի քննության նոր տեմպ. այդ թափանիվի ընթացքը չպետք է թուլացնենք», – ընդգծել է Աննա Վարդապետյանը և շնորհակալություն հայտնել դատախազների ընտանիքին՝ կատարվող աշխատանքի կարևորությունն ընկալելու և ըմբռնումով մոտենալու համար:

Այնուհետև, գլխավոր դատախազի տեղակալները, ըստ ոլորտների, ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում արձանագրված հանցավորության ընդհանուր վիճակը, շարժընթացը, խնդիրներն ու առաջարկվող լուծումները:

Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, ներկայացնելով Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից իրականացված աշխատանքները, նշել է, որ 2022 թվականին կոռուպցիոն ավարտված գործերով պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 2 մլրդ 212 մլն 270 հազար 175 դրամ (2021 թվականին՝ 4 մլրդ 548 մլն 233 հազար 348 դրամ): 2022 թվականին վերականգնվել է 872 մլն 275 հազար 480 դրամը (2021թվականին՝ 400 մլն 51 հազար 30 դրամ):

Դատարանում քննված և ավարտված քրեական գործերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է 215 մլն 194 հազար 989 դրամ, որից վերականգնվել է 204 մլն 652 հազար 203 դրամը (2021 թվականին վնասի չափը կազմել է 551 մլն 44 հազար 294 դրամ, որից վերականգնվել է 43 մլն 712 հազար 747 դրամը):

Արթուր Պողոսյանը, անդրադառնալով Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքներին, նշել է, որ Վարչության դատախազների անմիջական հսկողության գործերով պետությանը և համայնքներին պատճառված վնասը կազմել է 7 մլրդ 739 մլն 13 հազար 669 դրամ (2021 թվականին՝ 10 մլրդ 786 մլն 808 հազար 57 դրամ), վերականգնվել է 5 մլրդ 16 մլն 621 հազար 159 դրամ:

Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ 2022 թվականին առանձին հանցատեսակների շարժընթացը պայմանավորված է ոչ այնքան դրանց աճով կամ նվազմամբ, որքան 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքով հանցակազմերի հատկանիշների փոփոխությամբ:

2022 թվականին հանրապետությունում գրանցվել է հանցագործության 37 հազար 612 դեպք (2021 թվականին՝ 30 հազար 245): Արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործության 881 դեպք՝ աճը՝ 531, ընդ որում, Գևորգ Բաղդասարյանի խոսքով, 151,7 տոկոս աճը իրական չէ, քանի որ 531-ից 485-ը հանկարծամահություններն են:

2022 թվականին արձանագրված հանցագործությունների ընդհանուր թվի 15 տոկոսը կազմել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 6 հազար 565 դեպք (2021 թվականին՝ 4 հազար 375 դեպք):

2022 թվականին սպանությունների թիվը վեցով ավելի է, իսկ 100 հազար բնակչի հաշվով սպանությունների գործակիցը կազմել է 0.51, որը վերջին տասը տարիների տարեկան միջին ցուցանիշից ցածր է:

Գևորգ Բաղդասարյանն անդրադարձել է նաև ընտանիքում բռնության դեպքերին: Նրա խոսքով՝ դրանք նվազել են 143-ով. արձանագրվել է 357 դեպք (2021 թվականին՝ 500), որից 231-ը կատարվել են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ: Ընտանիքում բռնության գերակշիռ մասը, որպես կանոն, ծեծի կամ բռնի այլ գործողությունների դեպքերն են. արձանագրվել է նման 249 դեպք:

Հաշվետու տարում սեփականության դեմ ուղղված հանցագործությունները կազմել են հանրապետությունում արձանագրված հանցագործությաունների դեպքերի 36․7%-ը։ 2022 թվականին արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործության 13 հազար 903 դեպք (2021 թվականին՝ 15 հազար 149). դեպքերը նվազել են 1246-ով կամ 8.2%-ով :

Անդրադառնալով քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարին՝ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ 2022 թվականին արձանագրվել է ենթամշակույթին առնչվող 25 դեպք (2021 թվականին՝ 14 դեպք): Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ լատենտայնության բարձր մակարդակ ունեցող այս հանցագործությունների աճը ենթադրում է ոչ թե դրանց քանակի իրական աճ, այլ բացահայտման ցուցանիշի բարելավում:

Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրել է 2022 թվականի գործունեության արդյունքները՝ նշելով, որ ներկայում դատարանի վարույթում գտնվող 33 հայցադիմումներից 21-ը դատարան են ուղարկվել 2022 թվականին: 21 հայցադիմումներով պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 200 անշարժ և շուրջ 45 շարժական գույք, ինչպես նաև 45 իրավաբանական անձանցում մասնակցություն: Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ: 2022 թվականին ներկայացված հայցադիմումների հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 100 մլրդ դրամ (2021 թվականի ընթացքում վարչության կողմից դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երեք հայցադիմում՝ 10 մլրդ դրամ հայցագնով):

Գալյանի տեղեկացմամբ՝ ներկա պահին դատարանի վարույթում գտնվող հայցադիմումներով պահանջվող հայցագնի չափն արդեն իսկ գերազանցում է 150 մլրդ դրամը (հայցագինը չի ներառում իրավաբանական անձանցում մասնակցությունների շուկայական արժեքը, որն ունի աճի միտում):

Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրել է 2022 թվականի ամենախոշոր հայցադիմումներից երկուսը, որոնցից մեկով պահանջ է ներկայացվել անձից բռնագանձել հինգ անշարժ և երեք շարժական գույք, երեք իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 18 մլրդ դրամ: Մեկ այլ հայցադիմումով էլ պահանջ է ներկայացվել անձից բռնագանձել 36 անշարժ և մեկ շարժական գույք, 10 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև ավելի քան 6 մլրդ դրամ:

2022 թվականին ուսումնասիրության նախնական արդյունքներով կազմվել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ 109 նախնական ամփոփագիր։ 51 ուսումնասիրությամբ հայտնաբերվել է օրենքով նախատեսված 50 մլն դրամը գերազանցող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք՝ 65 շարժական և ավելի քան 460 անշարժ գույք, ինչպես նաև շուրջ 100 իրավաբանական անձանցում մասնակցություններ և ավելի քան 92 միլիարդ դրամ: Նշված ուսումնասիրություններից 43-ի շրջանակում դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 52 դիմում, որոնք բավարարվել են դատարանի կողմից և որոշումներն ուղարկվել են հարկադիր կատարման: Շուրջ 600 գույքի վրա դրվել է արգելանք:

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն անդրադարձել է իրավական ապահովման և միջազգային-իրավական համագործակցության ոլորտներում իրականացված աշխատանքների արդյունքներին: Անահիտ Մանասյանի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում նախապատրաստվել և իրավասու պետական մարմիններ է ուղարկվել 14 օրենսդրական նախաձեռնություն, որոնք վերաբերել են քրեական արդարադատության ոլորտին:

2022 թվականին իրականացվել է 22 կարգապահական վարույթ՝ 30 դատախազի նկատմամբ: 12 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն», երեք դատախազի նկատմամբ՝ «խիստ նկատողություն», մեկ դատախազի նկատմամբ ՝ «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը (նույն դատախազի նկատմամբ հարուցված առանձին կարգապահական վարույթի արդյունքներով՝ վերջինիս նկատմամբ նշանակվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժը):

Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանն ընդգծել է ոլորտում առկա խնդիրներին համակարգային լուծում տալու անհրաժեշտությունը, անդրադարձել միջազգային հետախուզման բնագավառում վեր հանված խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունները:

2022 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 4 հազար 570 դեպք (2021 թվականին՝ 6 հազար 195). դեպքերը նվազել են 1625-ով: Դրանցից 2 հազար 874-ը եղել են պատահարներ և զանցանքներ, 1696-ը` հանցագործություններ, այդ թվում 1028-ը` զինվորական, 668-ը` այլ ընդհանուր բնույթի։

2021 թվականի համեմատ պատահարները նվազել են 1186 դեպքով, հանցագործությունները՝ 376-ով: Ընդ որում, զինվորական հանցագործությունները նվազել են 450-ով, իսկ այլ` ընդհանուր բնույթի հանցագործություններն աճել են` 74-ով: Եթե 2021 թվականի ընթացքում արձանագրված հանցագործություններից 32.7%-ը եղել են ծանր և առանձնապես ծանր, ապա 2022 թվականին արձանագրված 1696 հանցագործություններից ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են 17,8%: 2021 թվականի համեմատ ծանր հանցագործությունները 2022 թվականին նվազել են 100 դեպքով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 328-ով։

Կոլեգիայի ընդլայնված նիստի ավարտին տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի և առաջին անգամ դատախազի պաշտոնը ստանձնող դատախազների երդման արարողությունը:

Գլխավոր դատախազի հրամանով՝ Անահիտ Մանասյանին շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան («Դատախազության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատախազության պաշտոնի նշանակվելիս դատախազին շնորհվում է օրենքի 45-րդ հոդվածով սահմանված՝ տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը):

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է պաշտոնը ստանձնած դատախազներին և խոստացել. «Հեշտ չի լինելու, բայց լինելու է շատ հետաքրքիր»: Աննա Վարդապետյանը հույս է հայտնել, որ տարիներ անց, համատեղ աշխատանքն ամփոփելիս, կարձանագրեն, որ նախանշածի կեսից ավելին իրականացրել են՝ թողնելով ինստիտուցիոնալ հետք, դրական առումով անդառնալիության կետեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում