Thursday, 28 03 2024
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի

Ադրբեջանի կազմում մենք իրավունքներ ու անվտանգություն չենք ունենալու. Բաբայանը՝ ԱԽ քարտուղարի  հայտարարության մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահի խորհրդական,  ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

-Պարոն Բաբայան, օրերս Ադրբեջանի նախագահ Ալիևը վերջնագրերով էր խոսել արցախահայերի ինտեգրացիայի մասին։ Նա նշել էր, որ կա՛մ  պետք է ընդունեք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր։ Ինչպե՞ս եք գնահատում այս հռետորաբանությունը և ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

Ադրբեջանի հռետորաբանությունը որևէ ձևով չի փոխվում։ Սա պարզ ձևով ցույց է տալիս, որ Ադրբեջանն ինչ նպատակներից չի հրաժարվել ու չի հրաժարվելու, շարունակելու է իր ծավալապաշտական քաղաքականությունը։ Ի՞նչ ինտեգրացիայի մասին է խոսքը։ Ինտեգրացիան  ունի իր կանոնները և որպեսզի այն լինի, նախևառաջ այն պետք է լինի կամավոր։ Այսինքն՝ չի կարող  մի կողմը մյուսին պարտադրել ինտեգրացիա, եթե այդ մյուս կողմը չի ուզում նման բան։ Բացի դրանից՝ կողմերը մեկը մյուսի հետ պետք է լինեն լիահավասար։ Եթե կա կամավորության ու լիահավասարության սկզբունք, կարելի է քննարկել։ Կամավորության սկզբունք գոյություն ունի՞, ո՛չ։ Մենք չենք ուզում ինտեգրացիա։ Հավասարության սկզբունք գոյություն ունի՞, ո՛չ։ Իրենք համարում են, որ մենք ընդհանրապես պետություն էլ չենք։ Բացի դրանից՝ ինտեգրացիա սովորաբար լինում է բարիդրացիական հարաբերություններ ունեցող հարևանների միջև, ունե՞նք մենք այդ հարաբերությունները, իհարկե ոչ։ Հետևաբար այս ամենը ոչ այլ ինչ է, քան գաղութատիրական, ցեղասպան քաղաքականություն։ Աշխարհը պետք է վերջապես  կիսատ-պռատ խոսքերից անցնի գործի։ Իրավիճակն այնպիսին է, որ մի ողջ ժողովուրդ ցեղասպանության եզրին է կանգնած և սա կարծես թե բոլորի համար սովորական է, ի՞նչ է եղել որ։

-ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ  հայկական կողմն ինտեգրացիայի հարց չի քննարկում և որ քննարկումները իրավունքների ու անվտանգության մասին են…

Իրավունքներն ու անվտանգությունը փոխկապակցված բաներ են, դրանք կապված են նաև կարգավիճակի հետ։ Ադրբեջանում մենք չենք ունենալու ո՛չ իրավունքներ, ո՛չ անվտանգություն։ Դա պետք է բոլորը լավ հասկանան։Հակառակորդի, թշնամու ամենակարևոր երազանքն այն է, որ հայ ազգը կամավոր հրաժարվի Արցախից, այդ ժամանակ, սակայն, հայ կոչվելու իրավունք չեն ունենա։

-Ստեփանակերտ-Բաքու շփումներն ինչ- որ արդյունք կունենա՞ն։

-Նախևառաջ ձևաչափը պետք է հստակեցվի։ Գոյություն ունի միջազգայնորեն ճանաչված ձևաչափ, եթե այդ ձևաչափը միջազգայնացվում է՝ դա մի հարց է։ Ադրբեջանն ուզում է այդ ոչ պաշտոնական շփումները վերածել «ներադրբեջանական» երկխոսության, այսինքն՝ «աբորիգեն ապստամբները» ներողություն են խնդրում Ադրբեջանից, ասում են՝ մենք սխալ էինք, աղաչում, պաղատում են, որ իրենց ներեն։ Սա է իրենց մոտեցումը։ Մեր մոտեցումը, սակայն, համապարփակ կարգավորումն է՝ հավասարը հավասարի հետ։ Այս իրավիճակում, երբ մենք թույլ ու մասնատված ենք,  ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանը գնալու՞ է նման քայլի։ Հետևաբար իրենց ցանկություններն ու տեսական մոտեցումները պետք է իրականությունից տարանջատենք։

-Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը նորից Բաքու է մեկնել, լրատվամիջոցների փոխանցմամբ, ԱԳ նախարար Բայրամովի հետ հանդիպելու, որը մի քանի օր առաջ կատարած այցի ժամանակ երկրում չէր։ Կարծում եք այցի նպատակը միայն այդ հանդիպմա՞ն հանգամանքն է։

-Մի ողջ ժողովուրդ պաշարված է, սովի եզրին է կանգնած։Եթե այդ հարցերը չեն քննարկվելու, գնում է՝ ի՞նչ անի։Ամենակարևորը շրջափակման ու պաշարման վերացումն է, եթե այդ հարցերը չեն քննարկվում, Ալիևն էլ ծաղրում է բոլորին, ասում է՝ Մինսկի խումբը սա էր ուզում, այն ուզում.. հիմա   Մինսկի խմբի համանախագահը, կապ չունի՝ ամերիկացի, ֆրանսիացի, թե ռուսաստանցի, այդ հարցերը պետք է քննարկեն։ Հիմա եթե գնում է, մեզ համար հրատապ է, որ քննարկվեն այդ հարցերը։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում