Monday, 27 03 2023
Մեկ շաբաթում արձանագրվել է թունավորման 12 դեպք
Երևանցիները շուտով կնկարվեն սակուրաների կողքին, կտեղադրեն սոցցանցերում․ Բեգոյան
11:20
Դարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամ
Հաշմանդամություն ունեցողների տեղաշարժի մատչելիությունը պետք է ապահովենք․ Ավինյան
Ալիևը կրկին առաջարկում է Բաքվում հանդիպում անցկացնել ԼՂ ներկայացուցիչների հետ
Ամոթ է, ուղղակի ամոթ է մեզ` բոլորիս, այս հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում լուծվի. Ավինյան
Զվարթնոց գյուղի մոտ մեքենան բախվել է վահանակին․ վարորդը զոհվել է
Ուղիղ․ «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենն ամփոփում է 2022թ․ ծրագիրը
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ քրեական դատարանը թողեց անփոփոխ
Տարադրամի փոխարժեք – Մարտ 27, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 27, 2023
Իսրայելի նախագահը կոչ է արել դադարեցնել դատական բարեփոխումների օրինագիծը. սպասվում է Նեթանյահուի հայտարարությունը
Հեղուկ գազի ներմուծումը Վրաստան աճել է
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի
Վրաստանի քաղաքացիներն արտասահմանում ծախսել են 1,8 մլրդ լարի
Իսրայելի դատական բարեփոխումները քննադատելուց հետո պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Մի շարք հասցեներում ջուր չի լինի
Մոսկվան այս փուլում խաղաղության համաձայնագրի նոր տարբերակ չի առաջարկի. պայմանագիրը հեռու է անգամ ձևավորվելուց
Դեռ շատ անելիք ունենք մեր երկրում սպորտային բժշկության զարգացման առումով․ նախարար
Թուրքիա այցելուների թվով առաջատարը Ռուսաստանն է՝ 227․965 մարդ
Սիսիան և Անի համայնքներում ՔՊ-ն հաղթել է
Քննիչ հանձնաժողով չներկայանալու դեպքում տվյալ անձին սպառնում է քրեական պատասխանատվություն․ Մովսես Հակոբյանն ու մյուսները չեն կարող չներկայանալ
Սիսիանում «ՔՊ»-ն հավաքել է 63,5% ձայն. Սիսիանի «ՔՊ» թեկնածու
Հայաստանում իրավունք չունենք կառուցելու 1200 մեգավատտ հզորության ատոմային բլոկ․ կդառնանք երկրորդ Չեռնոբիլ
Ընտրողների վստահությունը պարտավորեցնող է և սիրելի․ վարչապետ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն. ՀԷՑ
Հայ-ամերիկյան հարաբերության համեստն հմայքն ու անհամեստ պաթոսը

Դիետան`քաշի նվազեցո՞ւմ, թե՞ առողջ ապրելակերպի մի մաս

Տարատեսակ դիետաները կամ առողջ ապրելակերպի և սննդի մասին գրառումները օր օրի ավելանում են սոց. ցանցերում: Պատճառը մեկն է` քաշի ավելացումը, ճարպակալումը: Այդ գրառումներին հետևելով ՝ շատ հաճախ մարդիկ սկսում են սահմանել իրենց սննդակարգը կամ պահել զանազան դիետաներ,որոնք հետագայում խնդիրներ են առաջացնում: Այդ «զոհերից» մեկը 26-ամյա Մոնիկա Ավետիսյանն է, ով, համացանցում կարդալով զանազան դիետաների մասին գրառումներ, որոշել էր հենց այդ դիետաների օգնությամբ էլ նիհարել:Մոնիկան նշում է. «Առաջին շաբաթը մի դիետայի զոհ էի, հաջորդ շաբաթ՝ լրիվ այլ,բայց ոչ մի դիետա չօգնեց, ավելին այսօր զգում եմ,որ առողջական խնդիրներ ունեմ»:

Բայց ի՞նչ է դիետան` քաշի նվազեցո՞ւմ, թե՞ առողջ ապրելակերպի մի մաս:Ստորև դիետաների մասին հնչած տարատեսակ կարծիքները մեկնաբանում են մասնագետները. Ըստ սննդաբան Նունե Ավետիսյանի (Նունիկ)՝ դիետան մեր կենսակերպն ու ռեժիմն է, իր մեջ ներառում է և՛ քնի ռեժիմը, և’ ֆիզիկական ակտիվությունը, և’ սննդակարգը,իսկ ըստ դիետոլոգ-սննդաբան Շաղիկ Մինասյանի՝ մարդիկ դիետա բառի իմաստը շատ հաճախ սխալ են ընկալում, մտածում են, որ դիետա բառը նշանակում է զրկանք կամ ինչ-որ սահմանափակումներ, բայց այս ամենը սխալ է,պետք է ուղղակի,որ մարդը հետևի ոչ միայն իր առողջ սննդին, այլ նաև առողջ ապրելակերպին: Իսկ Մոնիկան ունի այլ կարծիք.

«Դիետան ինձ համար լավագույն դասն էր, որ հասկանամ, որ համացանցը կամ ընկերների պահած դիետաները սննդաբան չեն և չեն կարող օգնել ինձ»:

Իսկ ո՞րն է պատճառը, որ մարդիկ , որևէ մեկի խորհրդով կամ համացանցում գրառում կարդալով, սկսում են դիետաներ պահել,ի՞նչն է հիմնական պատճառը,որ համացանցն ու լավ ընկերը ավելի վստահելի են,քան սննդաբանի մոտ այցելելը:Այս ամենը պարզաբանեցինք հոգեբան Թամարա Սիմոնյանի հետ: Նա նշում է. «Սա ավելի շատ մենթալիտետի հարց է: Մեզ մոտ կա այսպիսի ընկալում, որ եթե ծանոթը, ընկերը, հարևանը ինչ-որ բան փորձել է և ստացվել է, ուրեմն հենց դա է իրական լուծումը: Մենք երկար ժամանակ սննդաբանին չենք դիմել, թերագնահատել ենք այդ մասնագետներին: Այս մասով կարևոր է դպրոցներում, համալսարաններում և այլ կրթական կենտրոններում այս թեմաներով դասընթացները»:

Իսկ ի՞նչ են կարծում մասնագետները,արդյո՞ք դիետաներ պահելու համար պետք է դիմել սննդաբաներին:Շաղիկ Մինասյանը նշում է,որ հենց դա է սխալը,որ մարդիկ ավելի նախընտրում են համացանցում հասանելի տարբերակը: Այսինքն` նրանք չեն գիտակցում, որ, ավել ժամանակ և գումար ծախսելով, վնասում են իրենց առողջությունը:

Շաղիկ Մինասյանը հավելում է. «Ավելի ճիշտ է սկզբից դիմել ոչ թե սննդաբանին,այլ դիետոլոգին. այդ դեպքում ավելի արդյունավետ կլինի»: Իսկ սննդաբան Նունե Ավետիսյանը (Նունիկ) նշում է. «Ինչպես աչքի խնդրի դեպքում են դիմում ակնաբույժին , այդպես էլ սննդային վարքագծի խանգարման դեպքում էլ պետք է դիմել սննդաբանին ու ստանալ գրագետ խորհրդատվություն»:

Մոնիկայի հետ պարզեցինք նաև ,թե տարատեսակ դիետաններ պահելով՝ երբևէ ուշադրություն դարձրել է արդյո՞ք այդ դիետաները պատկանում են իր օրգանիզմին: Մոնիկան նշեց. «Դիետանների հակացուցված մասերին չեմ նայել,ինձ միշտ թվացել է, որ, եթե մեկին օգնել է, ինձ էլ կօգնի»:

Իսկ կան արդյո՞ք դիետաներ,որը կարելի է պահել բոլոր տեսակի օրգանիզմների համար, մասնագետները պատասխանում են:Նունե Ավետիսյանի նշում է (Նունիկ). «Ես դեմ եմ բոլոր տեսակի ոչ բալանսավորված սննդակարգերին.միայն առողջ և բալանսավորված սնունդ»:

Իսկ Շաղիկ Մինասյանը պատասխանեց.  «Անշուշտ կա, և դա առողջ սննունդն է»:

Մոնիկայի հետ պարզեցինք` որ տարիքում է նա պահել դիետաներ, նա նշեց, որ առաջին անգամ 13-14 տարեկանում, բայց հետո ծնողները արգելեցին հենց իմացան, որ դիետա է պահում։ Հետո նույնը կրկնվեց 19 տարեկանում: Հոգեբան Թամարա Սիմոնյանի հետ պարզեցինք` որ տարիքային խմբերի մոտ է հիմնականում նկատվում մարմինը ձևափոխելու անհրաժեշտություն, դիետաներ պահելու ցանկություն: Հոգեբանը նշում է. «Հիմնականում այս գործընթացները առավել նկատվում են դեռահասների, հոգեբանական տարաբնույթ իրավիճակների բախված մարդկանց, ինչպես նաև հետծննդաբերական շրջանում։ Իհարկե, առաջին և երրորդ դեպքերը ևս իրենց մեջ հոգեբանական գործոն են պարունակում: Սրանք իրենց հերթին անհատի մոտ կարող են առաջացնել «հիվանդագին» ցանկություն քաշից ազատվելու և դիետաներին անցնելու՝ առանց իրական խնդիրը տեսնելու»:

Սննդաբանի կողմից չնշանակված դիետանները ի՞նչ խնդիրների կարող են հանգեցնել: Սննդաբան Նունե Ավետիսյանը նշում է. «Սկսած աղեստամոքսային տրակտի խանգարումից ՝մինչև քաղցկեղ»: Իսկ Շաղիկ Մինասյանը պատասխանեց. «Սննդաբանի կամ դիետոլոգի կողմից նշանակված ճիշտ սննդակարգը ոչ մի խնդիր չի առաջացնի, բայց եթե մարդը համացանցից օգտվելով է պահում դիետա, ապա անշուշտ այդ դիետան կարող է առաջացնել խնդիրներ»:

Իսկ, թե ինչ առողջական խնդիրներ է ստեղծել Մոնիկայի համար իր պահած դիետաները, վերջինս նշեց. «Ամենաշատը տուժեց ստամոքսի նյութափոխանակությունը,շատ հաճախ սրտխառնոց ունեմ, բայց մեկ-մեկ էլ զգում եմ, որ հոգեբանական տեսանկյունից էլ է ազդել, միշտ մտածում եմ, որ եթե ուտեմ, կգիրանամ։ Այդ պահին հիշում եմ մայրիկիս բարկացած դեմքը ու ուտում»:

Եվ վերջում առաջիկայում մեզ սպասվում են շոգ ամառային օրեր, ի՞նչ միջոցներ կարելի է կիրառել աշխատունակությունը և տոնուսը պահպանելու համար, ինչպես նաև չգիրանալու համար: Սննդաբան Նունիկ Ավետիսյանը նշում է.

«Բնականաբար առողջ սնունդ՝ հնարավորինս բազմազան մթերքներով։ Ցանկալի է, որ հետևեն իրենց ջուր խմելու ռեժիմին, օրգանիզմին համապատասխան քանակությամբ ջուր խմեն։ Ցանկալի է բանջարեղենի չափաբաժինները որոշակի չափով մեծացնել»:

Իսկ Շաղիկ Մինասյանը խորհուրդ է տալիս, որ լինի ամառ, լինի ձմեռ պետք է հետևել ոչ միայն առողջ սննունդին ,այլ առողջ ապրելակերպին: Հոգեբանական տեսանկյունից ի՞նչ խորհուրդ տալ այն մարդկանց,ովքեր չեն հավատում,որ առողջ սննունդով կհասնեն արդյունքի:

Հոգեբան Թամար Սիմոնյանը պատասխանում է . «Դու գեղեցիկ ես: Դու կարող ես գտնել քեզ և դառնալ նա , ում ձգտում ես: Բայց մինչ այդ փորձիր վերլուծել ու հասկանալ՝ինչն է քեզ ցավեցնում: Մի’ վախեցիր դիմել մասնագետի: Հասկացի’ր ՝արդյոք անհանգստացնողը միայն քաշն է: Երբ հարցերիդ պատասխանները գտնես, քո երազած «ես»-ին ավելի հեշտ կհասնես»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում