Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունները նվազել են․ ինչ է առաջարկում ոստիկանությունը

2022 թվականին անչափահասների մասնակցությամբ հանցագործությունները 2021 թվականի համեմատ նվազել են: 2021-ի 337 դեպքի համեմատ 2022-ին արձանագրվել է 297 դեպք: Անչափահասների հանցավորության, ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ հանցագործությունների բնույթը տարբեր է՝ անձնական գույքի հափշտակություններ, մարմնական վնասվածքներ, խարդախություն, ավազակություն, խուլիգանություն: Անչափահասների մասնակցությամբ սպանության դեպք 2022-ին չի արձանագրվել:

Էդգար Պետրոսյանը նշում է. «Խնդիր կա կապված հասարակության կողմից անչափահասների արարքների հանդեպ անտարբերության մասով: Պետք է այնպես անենք, որ անչափահասների վարքի ռիսկայնությունը նկատվի»։

Հոգեբան Սոնա Հովակիմյանը նշում է, որ անչափահասների մոտ հանցանք կատարելը հիմնականում կապված է դևիանտ վարքի հետ. «Դևիանտ վարքը անչափահասների մոտ հանդիսանում է մոդել՝ անօրինական ճանապարհով որևէ խնդիր լուծելու կամ նպատակին հասնելու համար։ Ծնողի համար առաջնահերթ խնդիր է հասկանալ, թե որտեղ և ինչի պատճառով է ձևավորվել այդ վարքը. շրջապատում, ընտանիքում, դպրոցում»։

2021թվականին անչափահասների հանցագործությունների դեպքի առթիվ հարուցվել է 122 քրեական գործ, որոնցով քրեական հետապնդում է իրականացվել 142 անձի նկատմամբ, որից 103-ը՝ անչափահաս: 2022թվականին հարուցվել է 144 քրեական վարույթ. 100 անձ ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, 58-ը եղել են անչափահաս: Իրականացվել է համեմատական վերլուծություն՝ հասկանալու անչափահասների ներգրավվամբ հանցագործությունների դեպքերի միտումները:

Շենգավիթ վարչական շրջանի դատախազ` Գևորգ Գևորգյանը նշում է. «Օրենսդրի կողմից որդեգրվել են երեխաների նկատմամբ առավելագույնս մարդասիրական, երեխայակենտրոն մոտեցում, բոլոր օրենսդրական փոփոխությունները կատարվել են՝ հաշվի առնելով երեխայի շահերի պաշտպանության կարևոր ուղղությունը»։

Ընդհանրապես մինչև հարցաքննությունը, հոգեբանն իրավունք ունի քննիչի հետ համաձայնեցնել հարցերը, առաջարկել հարցաքննության վայրը, ժամանակը: Իրավունք ունի պահանջել անգամ՝ դադարեցնել հարցաքննությունը, եթե համարի, որ այն կարող է վնասել երեխայի շահերին: Սոնա Հովակիմյանը պարտադիր է համարում տուժող անչափահասի հարցաքննությունը խաղային միջավայրում:

«Անչափահասի հետ պետք է մեծ աշխատանք տարվի կրկնահանցագործությունը կանխելու համար և առաջնային պետք է հասկանալ հանցանք գործելու արմատները, թե ինչու է գործել։ Չպետք է մեղադրել անչափահասին, քանի որ ցանկացած մեղադրանք, դատողական խոսք նրան ավելի է հեռացնում ուղղվելու ճանապարհից և դրա համար այդ մեթոդները  արդյունավետ չեն գործում։ Պետք է թե՛ ծնողը, թե՛ հոգեբանը հասկանան նրանց և օգնեն միասին անցնել այդ ճանապարհը»։

Քննչական այլ գործողություններին ևս հոգեբանի մասնակցությունը պարտադիր է։ Ըստ նոր օրենսգրքի՝ եթե մեղադրյալն անչափահաս է, դատաքննությունն իրականացվում է միայն դռնփակ: Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարած անչափահասի նկատմամբ կարող է ընտրվել կալանավորումը որպես խափանման միջոց միայն այն դեպքում, երբ նա արդեն խախտել է իր նկատմամբ կիրառած այլընտրանքային խափանման միջոցի պայմանները:

Գևորգ Գևորգյանը նշում է. «Եթե օրինակ՝ անչափահասի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել, նրա նկատմամբ ընտրվել է անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց, հետո կրկին հանցանք է կատարել, դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ: Սա բացառիկ դեպք է, որ հնարավոր կլինի կիրառել»։

Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների պատճառները տարբեր են. նպաստող հանգամանք են ոչ միայն սոցիալական խնդիրները: Դեպքեր են գրանցվում նաև սոցիալապես ապահովված երեխաների մասնակցությամբ: Նրանց մասնակցությամբ կատարված շատ հանցագործություններ երբեմն ծնողները իրենց վրա կարող են վերցնել, ինչը առողջ հոգեբանության տեսանկյունից հակառակ ազդեցությունը կարող է թողնել։

Սոնա Հովհակիմյանը նշում է, որ նման դեպքերում կարևոր է ծնողի ճիշտ կողմնորոշվելն ու հոգեբանական աջակցության ցուցաբերումը, որը հետագայում կրկնահանցագործության չի հանգեցնի։

Ոստիկանությունում հաշվառված երեխաները 450-ն են, նրանցից 10-ն են հանցանք կատարել: Հանցագործությունների կանխարգելման համար ոստիկանությունն առաջարկում է արգելել անչափահասներին վտանգ ներկայացնող իրերի վաճառքի համար: Սահմանել այդ իրերի ցանկը և թույլ չտալ դրանց մուտքը կրթական հաստատություններ:

Գևորգ Գևորգյանը նշում է, որ կան իրեր որոնց գնման համար դեռ արգելք չկա.«Նույն աերոզոլային գլանակները, պայթուցիկները, մահակները, կռփազենքը: Ուղղակի արգելք չկա, և հենց այդ առումով նախաձեռնություն ենք ցուցաբերել, քննարկել, որ հանցագործության նպաստող պայմանը վերացնենք»։

Ներքին գործերի նախարարությունը 2023 թվականը հայտարարել է թմրամիջոցների և ապօրինի զենքերի դեմ պայքարի տարի: Նախատեսվել են այցեր ավագ դպրոցներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում