Հայկական կողմը ընդդեմ Ադրբեջանի իրավական գործիքները ակտիվ օգտագործում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Կիրակոսյանի խոսքով `Ադրբեջանը ի դեմս իր նախագահի ու ԱԳՆ-ի փորձում են աղավաղել Հաագայի որոշումը, ստում են. «Ընդդեմ Ադրբեջանի դեռ շատ իրավական գործընթացներ կլինեն: Ադրբեջանի կողմից միտում կա քաղաքական տպավորություն թողնել: Ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի իրավական գործընթացներից չպետք է անհանգստանալ: ՀՀ-ն ունի նախաձեռնած ծանրակշիռ ու հիմնարար իրավական գործընթացներ ընդդեմ Ադրբեջանի: Հաագայի որոշումը չկատարելու համար պետք է փորձել հարցը բարձրացնել նաև ՄԱԿ ԱԽ-ում»: