The Daily Mail-ի փոխանցմամբ, Դենիել Ռեդքլիֆը, որը խաղացել է գլխավոր` պատանի կախարդի դերը հայտնի «Հարրի Փոթերի» մասին ֆիլմերում, ճանաչվել է մեծ Բրիտանիայի մինչև 30 տարեկան երիտասարդների մեջ ամենահարուստ մարդը: Նրա կարողությունը կազմել է 46 մլն ֆունտ ստերլինգ: Նա այդ գումարներն աշխատել է` ոչ միայն նկարահանվելով «Հարրի Փոթերում», այլ խաղալով թատրոնում, այդ թվում` նաև Բրոդվեյում:
Երկրորդ տեղում է Կիրա Նայթլին, ով աշխատել է 30.1 մլն ֆունտ ստերլինգ, իսկ գումարների մեծ մասը ստացել է` խաղալով «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում: Երրորդ տեղում հանգրվանել է Էմմա Ուոթսոնը, որը, նույն «Հարրի Փոթերում» խաղալով Հերմիոնա Գրեյնջի դերը, աշխատել է 20.6 մլն: