Դամասկոսը այլևս առաջվանը չէ, իրական աղետը տեսանք Հալեպում․ պատերազմն ու երկրաշարժը իրենց հետքն էին թողել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Համահայկական հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը:
Արշամյանի փոխանցմամբ՝ Սիրիայում մեր հայրենակիցների վիճակը ծայրահեղ վատ է․ «Սիրիայում հայերը անվտանգության սպառնալիքի տակ են, հայկական երբեմնի ծաղկուն գաղութը ոչնչացման եզրին է»: