Հայկական կողմը չպետք է արձագանքողի դերում լինի Ալիևի հայտարարություններին, պետք է ցույց տա դրանց դատարկությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Օռբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, ազգագրագետ Արտակ Խաչատրյանը:
Խաչատրյանի խոսքով՝ առանց ԼՂ խնդրի՝ չկան հայ-ադրբեջանական հարաբերություններ․ «Արևմուտքը միտված է բովանդակային բանակցություններ տանել, ոչ թե իմիտացիա ստեղծել: Ռուսաստանը մի քանի ճակատով է կռվում․ Մոսկվան հասկանում է՝ մեկ ֆակտորի վրա հենվելը հեռանկարային չէ: ՌԴ-ն հասկանում է, որ եթե հակամարտության կարգավորման գործում իր ներկայությունը նվազեցվի, փորձելու է այլ միջոցներով այստեղ մնալ: ՌԴ-ն ագրեսիվ մշակութային քաղաքականության առաջին նախանշաններն է ցույց տալիս»: