Որքան էլ սուր է հակասությունը Վրաստանի ընդդիմության և իշխանության միջև, կան քաղաքական հասունության միտումներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմաբան Զոհրաբ Գևորգյանը:
Պատմաբանը կարծում է, որ գրագետ խաղի միջոցով վրացական հասարակության վերաթարմացում է, քաղաքական հասունության դիսկուրսի զարգացում․ «Վրաստանի իշխանությունը խայծ գցեց այդ օրինագծով, բայց այն դարձավ միջոց հանրության վերաթարմացման համար: Վրաստանում այս զարգացումները պոզիտիվ էֆեկտ կունենան»: