Որքանով է գործարար միջավայրը ազդվում Հայաստանի ներքին և արտաքին գործընթացներից, առհասարակ տնտեսությունը ինչպես է արձագանքում գլոբալ և լոկալ մարտահրավերներին։ Թուրքիայի հետ սահմանի բացումը ամենաքննարկվող հարցերից է։ Տեսակետների գերակշիռ մասը, որ Հայաստանը, Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ ոչ սահմանների բացմանը, ոչ հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը։ Ինչ պետք է անի Հայաստանը, որ պատրաստ լինի սահմանի բացմանը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է գործարարներ Բակուր Մելքոնյանի և Հովնան Շահբազյանի հետ:
Գործարարների խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը նոր բզինես սկսելու համար իդեալական միջավայր է, դրսից արդեն նկատել են: