Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին

Տեղեկատվական դիվերսիա․ ԶԼՄ-ների ազդեցությունը մարդկանց վրա

ԶԼՄ-ների ազդեցությունը մարդկանց և մարդկանց ազդեցությունը  ԶԼՄ-ների վրա այսօր մնում են ակտուալ և վերջնական պատասխան չունեցող հարցերից։ Մեդիայի բազմաբովանդակ լինելը և դրան հասանելիությունը նպաստում են կեղծիքի արագ տարածմանը։ Երբեմն տեղեկատվության բազմազանությունից մարդիկ շփոթվում, հաճախ նաև խճճվում են և սկսում են սպառել ու տարածել ոչ ճիշտ տեղեկատվություն կամ իրենց ներշնչում են կեղծ պատկերացումներ:

Օպերատիվ լինելու համար մղվող պայքարում երբեմն էլ լրատվականներն են ինքնաբերաբար, առանց ստուգելու տարածում տեղեկատվությունը, այնուհետև կանգնում փաստի առջև` վայրկյանական մեծ տարածում գտնող կեղծ ինֆորմացիան տեսնելիս: Մերօրյա «ֆեյքերի» աշխարհում կեղծ և ճիշտ ինֆորմացիան զատելը մեծ ջանքեր և նյարդեր է պահանջում։ Համացանցը հզոր դեր է խաղում կեղծ ինֆորմացիա ստեղծելու, տարածելու և կեղծ արժեքներ սերմանելու համար։ Լրատվականների միջև մրցակցություն էլ  օր օրի ավելանում է, քանի որ  օգտատերերից շատերն իրենց սոցիալական հարթակներում դառնում են տեղեկատվություն ստեղծող, տարածող ինչու ոչ` այն կեղծող:

Սոցիալական մեդիան և սոցիալական մեդիա կայքերը, ինչպիսիք են Facebook, Instagram, Twitter, հզոր գործիքներ են ինֆորմացիա տարածելու, հարազատների հետ կապ հաստատելու, կարիերա ստեղծելու և նույնիսկ կարևոր և լուրջ քաղաքական, սոցիալական որոշումներ կայացնելու համար: Այս ամենին զուգահեռ դրանք առաջացնում են մի շարք հոգեբանական խնդիրներ և ստիպում են փոխել իրականության հանդեպ մեր ընկալումները, պատկերացումները` կեղծելով կամ փոփոխելով դրանք: Եվ այստեղ առաջ է գալիս մեկ այլ խնդիր, հասկանալ՝ որքանով են առողջարար մեդիան և նրա առաջարկած սոցիալական ցանցերը:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով մեդիայի դերը միշտ նույնն է՝ գտնել կարևոր տեղեկատվություն, ստուգել այն, եղածը՝ վերստուգել և տարածել, իսկ թե որքանով են ԶԼՄ-ներն այն ճիշտ իրականացնում նշում է. «Բնականաբար կախված լրատվամիջոցից, եթե կոնկրետ հարցը Հայաստանի մասին է, ապա մեծամասնությունը վատ է իրականացնում, կան այնպիսիներ, որ անում են դա լավ, բայց քիչ են»:

Կեղծ տեղեկությունների և պատկերացումների արագ տարածմանը նպաստող ԶԼՄ-ներն ունենում են երբեմն միմյանց նման, երբեմն էլ որոշ տարբերություններ ունեցող շահեր և նպատակներ։ «Կան լրատվամիջոցներ,  որոնք պարզապես ոչ պրոֆեսիոնալ են և կամայական ապատեղեկատվությունը վերարտադրում են, իսկ կան նաև լրատվամիջոցներ,  որոնք կատարում են քաղաքական պատվերներ և դա անում են շատ գիտակցված, լինում են նաև տնտեսական պատվերներ, ոչ քաղաքական, բայց նույն բանն են»,-նշում է Սամվել Մարտիրոսյանը։

Իսկ թե ինչ հոգեբանական ազդեցություն կարող են թողնել տարածվող կեղծ տեղեկությունները փորձեցինք պարզել հոգեբան Լարիանա Նազարյանի հետ։ Ով նշում է, որ արագ փոփոխվող աշխարհը,  հատկապես 2019 թվականի համաճարակը,  2020թ պատերազմը ստիպեցին մարդկանց այլ մոտեցում ցուցաբերել կյանքի իրադարձությունների և իրականության հանդեպ։

Կանխանխատեսելիության տեսանկյունից կյանքն այլևս առաջվանը չէ,  չկա որևէ երաշխիք վաղվա օրվա համար: Եվ այդ ամենն անմիջականորեն ազդում է մարդու համար այդքան բազային ապահովության զգացումի, պահանջմունքի վրա. «Հոգեկան առողջության տեսանկյունից ապահովությունը խարիսխային ռեսուրսն է, որը վնասվեց: Եվ պատկերացրեք այս ֆոնի վրա ԶԼՄ-ների   փորձերը իրենց ռեյտինգն ապահովել կեղծ կամ ուռճացված, հաճախ էլ բոլորովին նյութին չվերաբերող սկանդալային վերնագրերով: Անգամ եթե չխոսենք պատերազմի անմիջական մասնակիցների մասին, այլ պարզապես քաղաքացիների միևնույնն է այն լրացուցիչ սթրեսի մեջ է պահում մարդկանց»,- Լարիանա Նազարյանը նաև հավելեց, որ այն մարդիկ ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել, կամ ընտանիքի անդամն է մասնակցել վիրավոր է վերադարձել կամ չի վերադարձել, նման նորությունները բացասական են անդրադառնում մենթալ առողջության վրա՝ նպաստելով պաթոլոգիաների զարգացմանը և խոչընդոտելով ապաքինումը»։

Յուրաքանչյուր ինֆորմացիա անդրադառնում է մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության վրա։ Ըստ Լարիանա Նազարյանի՝ երկարատև կեղծ ինֆորմացիայի ներքո, մարդու մոտ ձևավորվում է համապատասխան իրականություն. «Եթե անձը պրպտող է, հետաքրքրասեր է անընդհատ փորձելու ուսումնասիրել ՝ իր ստացած ինֆորմացիան հաստատելու կամ մերժելու համար:

Թե´ մերժման, թե´ հաստատման դեպքում անձը ունենալու է հույզեր, եթե հասկացավ, որ ինքը խաբված է, դա ազդելու է վստահության ռեսուրսի վրա, դա կարող է նպաստել ապագայի վերաբերյալ դեպրեսիվ մտքերի առաջացմանը, կամ խթանել արդեն իսկ առկա դեպրեսիայի սրացմանը։ Ճիշտ տեղեկատվության դեպքում, կախված նորության տեսակից, համապատասխան հույզեր կունենա: Միևնույնն է, դա լրացուցիչ սթրես է մարդու համար: Սթրեսը անդրադառնում է նաև կոգնիտիվ ֆունկցիաների և գործընթացների վրա:  Տուժում է և´ ընկալումը, և´ուշադրությունը,  և´  հիշողությունը»:

Ինֆորմացիոն մեծ հոսքի ժամանակաշրջանում լրատվամիջոցները պետք է առանձնացնեն հանրային նշանակություն ունեցող տեղեկությունները և դրանց վրա դնեն իրենց հրապարակումների շեշտը, կարողանալով  տարբերակել և լսարանի ուշադրությունը հրավիրել առավել կարևորի վրա։

Ըստ՝  Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի մեդիաների կողմից կեղծ լուրերի արագ տարածումը պայմանավորված է լինում երկու հիմնական պատճառներով. «Առաջին՝ այն քաղաքական կամ այլ շահով, որը հետապնդում է տվյալ լրատվամիջոցը և որի իրացմանը նպաստում է կեղծ տեղեկության տարածումը, երկրորդ՝ եթե կեղծ տեղեկության տարածումը ապահովում է լրատվամիջոցի հրապարակումների բարձր դիտողականություն, որն իր հերթին նպատում է առևտրային  շահերին։ Երկու դեպքում էլ որոշ լրատվամիջոցներ ոչ միայն ընտրում են հոսքից սենսացիաներ, սկանդալներ, այլ հենց իրենք են գեներացնում կեղծ տեղեկություններ»:

Այս ամենի համատեքստում քաղաքացին կեղծ տեղեկություներին և պատկերացումներին զոհ չդառնալու համար պետք է կարողանա տարբերակել այն լրատվամիջոցներին, որոնք որդեգրել են հանրության առջև պատասխանատու լինելու գաղափարը, ինչպես նաև չտարածեն այն նյութերը որոնք վստահելի աղբյուրների կողմից  ստուգված չեն։

ԶԼՄ-ները նման իրավիճակներում պետք է ստուգեն տեղեկատվության ճիշտ լինելն  իրենց համար բոլոր հասանելի աղբյուրներից . «Եթե տեղեկությունը ունի խիստ կարևոր և օպերատիվ բնույթ, իսկ ստուգելը շատ ժամանակ է պահանջում, լրատվամիջոցը կարող է այն տարածել, պարզ դարձնելով լսարանի համար, որ փաստերը ստուգված չեն և խոստանա, որ ստուգելուց հետո կիրազեկի հանրությանը իսկության մասին»,- նշում է Բորիս Նավասարդյանը հավելելով՝  եթե այդ կարևոր և հրատապ տեղեկությունը այդպես էլ հնարավոր չի լինում ստուգել, լրատվամիջոցը պետք է իրազեկի լսարանին փաստի/երի իսկությունը պարզելու անհնարինության մասին։

Տարածվող կեղծիքները կարող են նաև ապակողմնորոշող ազդեցություն ունենալ մարդկանց վրա, նրանց մղել հանրային շահի տեսակետից սխալ և վտանգ պարունակող գործողությունների, ինչպես նաև բացասական հետևանքներ ունենալ մասնավոր կյանքի համար։

Մեզ հետ զրույցում Սամվել Մարտիրոսյանը նշեց. «Ազդեցություն միշտ էլ կա, կեղծիքը միշտ էլ ազդում է գոնե որոշ մարդկանց վրա, բայց երբ իրավիճակն այնպիսին է, ինչպես Հայաատանում վերջին տարիներին, երբ մարդիկ շատ էմոցիոնալ են ընկալում և բնականաբար քիչ են մտածում, ավելի շատ զգալով են շոշափում տեղեկատվությունը, ապա ազդեցությունըշատ -շատ ավելի մեծ է»:

Մեծ թվով կեղծ տեղեկություններ և պատկերացումներ տարածվեցին հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ։ Բորիս Նավասարդյանի խոսքով այդ ժամանակ ի հայտ եկած հիմնական խնդիրը պաշտոնական տեղեկությունների անվստահելի լինելն էր և պատերազմի սկզբում հանրության մեծ մասը հակված  էր վստահել պաշտոնական տեղեկությունների, որն ինչ-որ տեղ պետության ձեռքբերումն էր։ «Այդ  ձեռքբերումը վատնվեց այն պատճառով, որ իրավասու կառույցները չարաշահեցին հանրային վստահությունը, և որոշակի փուլում քաղաքացիները հայտնաբերեցին, որ պաշտոնական աղբյուրներից իրենց ներկայացվող տեղեկությունները կեղծ են։ Որպես հետևանք առաջացավ տեղեկատվական քաոս, ինչը անթույլատրելի է և մեծ վնասներ է հասցնում պատերազմական և ցանկացած այլ ճգնաժամային իրավիճակներում»,- պարզաբանեց Բորիս Նավասարդյանը, հավելելով, որ նման իրավիճակներում ազդեցիկ են դառնում տեղեկատվական դիվերսիաները, լրացուցիչ առավելություններ են ստանում տեղեկատվական միջավայրի անպատասխանատու սուբյեկտները։ Եվ այդպիսի իրողության հետ բախվեց պատերազմի վերջին փուլում և հետպատերզմյան ժամանակահատվածում Հայաստանի հասարակությունը։

Հոգեբան Լարիանա Նազարյանի հետ փորձեցինք պարզել՝ արդյոք 44-օրյա պատերազմի ժամանակ նրան դիմել են մարդիկ  ԶԼՄ-ների տարածած կեղծ տեղեկությունների և պատկերացումների պատճառով, ինչին ի պատասխան հոգեբանը նշեց. «Այո´, դիմել են ինչպես անմիջական մասնակիցներ, այնպես էլ ՝ ոչ: Դիմել են, քանի որ ունենում էին խուճապային գրոհներ և անընդհատ լարված վիճակում էին: Աշխատանքի հետ զուգահեռ խորհուրդ է տրվել հրաժարվել որոշ ժամանակ հետևել նորություններին սոցցանցերում բուժման արդյունավետության նպատակով: Նրանք ովքեր հրաժարվել էին, ավելի արագ ենք հասել դրական արդյունքի, ովքեր ոչ՝ ավելի դանդաղ»:

Պատերազմի անմիջական մասնակիցներից շատերը, կամ նրանք ովքեր ինչ-որ կերպ առընչվել են շատ խոցելի են և ունենում են տագնապներ,  խուճապային գրոհներ, դեպրեսիա և նորությունները նպաստում են դրանց սրմանը: Այդ մարդիկ երկու դրդապատճառով են հետևում նորություններին՝ առաջինը փորձում են այդ կերպ վերահսկել իրավիճակը, և երկրորդը ունեն մեղքի զգացում։ «Պատերազմի մասնակիցներից շատերը ունեն հետտրավմատիկ սթրեսային խանգարում և ցանկացած բան, որը հիշեցնում է իրենց կատարվածի մասին առաջացնում է ֆլեշբեքեր,ինչի արդյունքում անձը նորից վերապրում է կատարվածը, նույն ուժգնությամբ ինչ այդ պահին: Այս պարագայում կեղծ է ինֆորմացիան, թե՝ ոչ, միևնույնն է անձն ունենում է անհանգստություն, տագնապ, որը կարող է հասնել խուճապի։ Կեղծ լուրերը այս թեմայի շուրջ բավական ցավոտ ու  հիասթափեցնող են։ Այս պարագայում ստացվում է տարբեր նպատակներով, զանգվածային լրատվամիջոցները հանրությանը հավելյալ սթրեսի են ենթարկում, որից կարելի էր խուսափել»,-մեզ հետ զրույցում նշեց Լարինա Նազարյանը և հավելեց, որ եթե կեղծ տեղեկատվությունը պատերազմի մասին չէ, այլ որևէ հիվանդության, հայտնի մարդկանց  մահվան, դժբախտ պատահարների, միևնույնն է այն բացասական հույզեր է առաջացնում։

Կեղծ տեղեկատվության և պատկերացումների տարածումը նվազեցնելու համար ձեռնարկվող քայլերից է նաև օենսդրական կարգավորումները։ Բորիս Նավասարդյանի խոսքով կա տեղեկատվական ոլորտում պետական քաղաքականության վերանայման և հստակեցման անհրաժեշտություն կա․ «Այն պետք է միտված լինի, նպաստի մեդիադաշտում որակյալ, պատասխանատու լրատվամիջոցների սեգմենտի մեծացմանը և դրա համար համապատասխան պայմանների ստեղծմանը, մասնավորապես, մեդիա ինքնակարգավորման, հաշվետվողականության մեխանիզմների զարգացմանը։ Նման քաղաքականության մշակումը և իրագործումը ենթադրում է ինչպես օրենսդրության բարեփոխում, այնպես էլ պրակտիկ դաշտում հետևողական աշխատանք, որի հիմքում պետք է դրված լինեն, առաջին հերթին, հանրային շահերին համապատասխանող բովանդակության խրախուսումը»,-նշում է Բորիս Նավասարդյանը:

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում