Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Տիկնիզյանի որոշման արժեքը․ Ով է հաջորդը․․․

ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից Ռուսաստանի հավաքականին և ակումբներին միջազգային բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից զրկելուց մեկ տարի անց եվրոպական ֆուտբոլում հաստատվեց միանգամայն նոր պատկեր։ Հազարավոր ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս ռուսական ակումբներում՝ անորոշ և ինչ-որ տեղ նաև անելանելի իրավիճակում։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի միայն Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ելույթ են ունենում 409 ֆուտբոլիստներ, որոնցից 130-ը լեգեոներներ են։ Բոլոր ֆուտբոլիստների տրենասֆերային ընդհանուր արժեքը կազմում է 1․87 միլիարդ դոլար։ Նշենք, որ ռուսական բոլոր ակումբները իրենց գործունեությամբ եկամուտ չեն ապահովում, այլ սնվում են գլխավոր հովանավորների միջոցներով։ Օրինակ Սանկ Պետերբուգի գլխավոր հովանավորը «Գազպրոմն» է, իսկ Մոսկվայի «Սպարտակինը»՝ «Լուկօիլ» նավթային ընկերությունը։ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով նշված ընկերություններըն ահռելի կորուստներ են կրել։Բնական է, որ ստեղծված իրավիճակում խոշոր ընկերությունների կողմից ֆուտբոլը կմղի երկրորդ պլան։ Բացառված չէ, որ առաջիկայում շատ թիմեր ուղղակի լուծարվեն։

Ակումբներին միջազգային մրցաշարերից հեռացնելուց հետո Ռուսաստանի Պրեմիեր լիգան իր հերթաին ուղղակի արժեզրվեց։ Մասնավորապես, Ռուսաստանի առաջնությունը եվրոպական ֆուտբոլից անջատ մի մրցաշար է որտեղ խաղալը ուղղակի անիմաստ է։ Խոսքը վերաբերվում է հատկապես բարձրակարգ ֆուտբոլիստներին։ Անդրադառնանք թերևս Ռուսաստանում ելույթ ունեցող հայ ֆուտբոլիստներին։ Այսօր մեր գլխավոր թիմի առանցքային ֆուտբոլիստները ներկայացնում են ռուսական Պրեմիեր լիգան։ Խոսքը «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուրդ Սպերցյանի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանի մասին է։ Սպերցյանը դասվում է Ռուսաստանի Պրեմիեր լավագույն՝ և ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում։ Վերջին շրջանում բազմաթիվ մասնագետներ խիստ քննադատության էին ենթարկում Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբին, տաղանդավոր երիտասարդին ազգային թիմ չհրավիրելու համար։ 2021 թվականի մարտին Սպերցյանը կայացրեց իր կարիերայի կարևորագույն որոշումներից մեկը նախըտնրելով ելույթ ունենալ իր հայրենիքի ազգային թիմում։ 2020 թվականի հայկական ֆուտբոլային քաղաքացիություն էր ընդունել նաև Բայրամյանը։

Վերջինս ևս գտնվում էր Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում, բայց․․․։ Եվրո-2020-ից հետո ռուսական մամուլը մեղադրեց ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովին Բայրամյանի փոխարեն Յուրի Ժիրկովին հավաքական հրավիրելու մեջ։

Ակնհայտ է, որ Բայրամյանը և Սպերցյանը ունենալով հայկական ֆուտբոլային քաղաքացիություն մոտ ապագայում կհայտնվեն այլ ակումբներում։ Կարծում ենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ռուսական ակումբներում հանդես եկող լեգեոներների նկատմամբ կսկսվի որս։ Միանգամայն այլ իրավիճակում են Ռուսաստանի ազգային թիմի և ընդհանրապես ռուսական անձնագիր ունեցող ֆուտբոլիստները։ Մոսկվայի «Դինամոյի» 19-ամյա աստղ Արսեն Զախարյանը չկարողացավ տեղափոխվել «Չելսի» որը ծանր հարված էր նրա համար։ Մերժելով Հայաստանի հավաքականին՝ նա 2021 թվականին հանդես եկավ Ռուսաստանի ազգային թիմում և այլևս երբեք չի կարողանա կրել այլ երկրի հավաքականի մարզաշապիկ։ Կարճ ասած մերժելով Հայաստանը՝ Զախարյանը քար գցեց իր կարիերայի վրա։ Ճակատագիրը ուղղակի հեգնեց նրան։ Օրեր առաջ Հայաստանի ազգային հավաքականի հրավերը ընդունեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Չկրկնելով Զախարյանի սխակը և ընդունելով հայկական ֆուտբոլային քաղաքացիություն Տիկնիզյանը կանաչ լույս բացեց իր կարիերայի առաջ։ Մարտի վերջին Տիկնիզյանը Հայաստանի հավաքականի կազմում ելույթ կունենա եվրոպական բարձրակարգ մրցաշարում, իսկ Զախարյանը․․․։

Վերջինս կխաղա Իրանի և Իրաքի հավաքականների դեմ։ Հանդիպումներ որոնք դուրս են ՖԻՖԱ-ի օրացույցային պլանից։ Եթե Զախարյանը այս պահին ճահճից դուրս գալու միջոցներ չունի, ապա Ռուսաստանի հավաքականի մեկ այլ հայազգի կիսապաշտպան 19-ամյա Ալեքսանդր Կովալենկոն դեռևս ունի ոսկե հնարավորություն։ Նշենք, որ Կովալենկոն հրավիրվել է մասնակցելու Իրանի և Իրաքի դեմ ընկերական հանդիպումներին։ Աչքի տակ ունենալով Տիկնիզյանի և Զախարյանի օրինակները սակայն, դեռևս հույեր կան, որ Կովալենկոն կփոխի որոշումը առաջիկայում և կընդունի Հայաստանի հավաքականի հրավերը։ Հիշեցնենք, որ Կովալենկոն անցյալ տարի հրաժարվել էր խաղալ Հայաստանի հավաքականում հայտնվելով Ռուսաստանի ազգայի թիմի ճամբարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում