Saturday, 20 04 2024
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»

Արցախի պետնախարարը ներկայացրել է նորանշանակ նախարարներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 9-ին այցելել է Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Առաքելյանին: Նա շնորհակալություն է հայտնել համակարգի աշխատակիցներին՝ նախկին նախարար Արմեն Մանգասարյանի գլխավորությամբ շրջափակման պայմաններում պատասխանատվություն կրելու և ծանրաբեռնված աշխատանքի համար:

Ներկայացնելով ոլորտում երկարամյա փորձ ունեցող նորանշանակ նախարարին՝ Գուրգեն Ներսիսյանը համոզմունք է հայտնել, որ Վահրամ Առաքելյանը ամենայն պատասխանատվությամբ կիրականացնի ոլորտի առջև ծառացած խնդիրների համակարգային լուծումները։

«Խնդիրներին համակարգային լուծումներ առաջադրելով, մենք կառավարման համակարգում որակապես նոր գործիքներ ու հարաբերություններ կստեղծենք: Մեր նպատակն է, որպեսզի ամենակարճ ժամանակահատվածում հասարակությունը շոշափելի արդյունքներ զգա»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը:

Պետական նախարարն այնուհետև այցելել է Քաղաքաշինության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել Ազատ Համաբարձումյանին, ում նախագահի հրամագրով ժամանակավորապես վերապահվել է նախարարի պարտականությունների կատարումը: Գուրգեն Ներսիսյանը կարևորել է հատկապես հետպատերազմյան շրջանում նախկին նախարար Արամ Սարգսյանի և համակարգի աշխատակիցների կատարած մեծածավալ աշխատանքը, ինչի արդյունքում կյանքի են կոչվել ենթակառուցվածքային և բնակարանային ապահովման բազմաթիվ ծրագրեր: Անդրադառնալով ոլորտային հարցերին՝ պետական նախարարը ընդգծել է գերատեսչության հետագա աշխատանքների կազմակերպման արդյունավետության ապահովումը։

«Քաղաքաշինությունն այն ոլորտներից է որտեղ կարելի է անվերջ զարգանալ և մեր հաջողությունների գրավականը նաև նրանում է, թե մենք որքանով ենք պատրաստ բոլոր զարգացումներին զուգահեռ համաչափ զարգանալ, որպեսզի ունակ լինենք դիմագրավելու բոլոր մարտահրավերներին»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը։

Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Գեորգի Հայրիյանին՝ պետական նախարարը վստահություն է հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ ջանքերը կբազմապատկվեն:

«Առաջիկայում մեր երկիրը պետք է էականորեն առաջընթաց ապահովի գյուղատնտեսության ոլորտում: Այդ հարցում պատասխանատվություն պետք է ստանձնեն ձեզանից յուրաքանչյուրը, այդ թվում նաև ես՝ որպես ոլորտի ձեզ հետ հավասարապես պատասխանատու։ Առաջին հերթին ճիշտ կադրային քաղաքականության արդյունքում, մասնագետների ունեցած փորձի և գիտելիքներին համապատասխան տեղաբաշխումը կազմակերպելով, կկարողանանք ապահովել առավելագույն արդյունավետություն»,- ասել է Գուրգեն Ներսիսյանը։

Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակիցներին՝ նախկին նախարար Հրանտ Սաֆարյանի ղեկավարությամբ Արցախի շրջափակման ընթացքում կատարած աշխատանքի համար:
Հանդիպմանը քննարկվել են նաև շրջափակման պայմաններում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանն առնչվող հրատապ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում