Աշխարհը լարված է, որից անմասն չէր կարող մնալ մեր տարածաշրջանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրանագետ, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի հետազոտող Աննա Դավթյան-Գևորգյանը:
Իրանագետը կարծում է, որ ավելի հրամայական է դառնում կոնկրետ դիրքորոշմամբ հանդես գալը. «Հայաստան-Իրան ռազմավարական հարաբերությունների հասնելուց առաջ պետք է հասկանալ` ինչ կտա այն: Իրանի համար Հայաստանը այս զարգացումների համատեքստում դարձել է շատ կարևոր: Իրանի համար չափազանց կարևոր է տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության չեզոքացումը: ԵՄ առաքելության տեղակայումը Իրանի համար թուրքական ներկայության զսպող հակակշիռ է»: