ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում այսօր ժամանել է Իսրայել։ Այս մասին հայտնել Է Իսրայելի պաշտպանության նախարարությունը։ Օսթինին ինքնաթիռի մոտ դիմավորել է նրա իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտը։
Առաջիկա ժամերին Օսթինը բանակցություններ կունենա Գալանտի և վարչապետ Նեթանյահուի հետ։ Բանակցությունները տեղի կունենան Բեն Գուրիոն օդանավակայանից ոչ հեռու, որտեղ վայրէջք է կատարել ամերիկացի նախարարի ինքնաթիռը: