Մշակույթի մեջ կենդանականն է մնացել, հոգևորը վերացել է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը:
Նրա խոսքով՝ այն երկրները, որտեղ մեծարվում է ստորադասը, չհավատաք, որ այնտեղ արարչամիտ մի բան կատարվի․ «Օպերային թատրոնում կարող ես գտնել բարոյականության բախումները: Անունը դրեցինք հեղափոխություն, բայց ինքներս չհեղափոխվեցինք: Այս նյութապաշտ ձգտումները մեզ կտանեն կործանման: Ուրիշ երկրների մշակույթը կրկնելով մենք չենք կարող զարգանալ»: