Մոսկվայի մետրոյի «Կիևյան» կայարանում տղամարդն ընկել է ռելսերի վրա:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
Ռելսերի վրա ընկած տղամարդուն հանել են հարթակի վրա: Ուղևորին հրել է մեկ այլ տղամարդ, ով բերման է ենթարկվել:
Դեպքի հանգամանքները և տուժածի վիճակը պարզվում են։