Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կոսովոյում հայտարարել են, որ հանրապետության վերաբերյալ ԵՄ ծրագիրը դե ֆակտո ճանաչում է երկրամասի անկախությունը

«Կոսովոյի և Սերբիայի հարաբերությունների կարգավորման ուղու մասին համաձայնագիրը», որը նախապատրաստվել է ԵՄ-ի կողմից, փաստացի ճանաչում է երկրամասի անկախությունը: Նման հայտարարություն է արել չճանաչված Կոսովոյի խորհրդարանի խոսնակ Գլաուկ Կոնյուֆցան։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«Դե ֆակտո ճանաչումն այն է, երբ մեկ այլ պետություն համաձայնում է, որ դուք բացարձակ անկախ երկիր եք, որ այն պարտավորվում է չմիջամտել ներքին գործերին, որ այն ոչ մի տեղ չի միջամտում միջազգային ասպարեզին (վերաբերող հարցերին), որ այն առանց որևէ ծանոթագրության ճանաչում Է բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ անձնագրերը, մաքսատունը, ապրանքները, այն ամենն, ինչ արտադրում է Կոսովոն իր պատկերանշանով: Դե յուրե ճանաչումն այն է, երբ պետությունները ճանաչվում են իրավաբանորեն և ինքնուրույն որոշում են կայացնում՝ բացել արդյոք դեսպանատներ», – այսօր խորհրդարանի խոսնակի խոսքն է մեջբերում Kosovo Online հարթակը:

Կոնյուֆցան նաև հավելել է, որ եվրոպական առաջարկը պարունակում է հենց դե ֆակտո ճանաչում։ Ինչպես ասվում է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից ավելի վաղ հրապարակված «Կոսովոյի և Սերբիայի հարաբերությունների կարգավորման ուղու մասին համաձայնագրի» տեքստում, ծրագրով նախատեսվում է փոխադարձ ճանաչել անձնագրերը, Սերբիան պետք է հրաժարվի Կոսովոն համաշխարհային ասպարեզում ներկայացնելուց, կողմերը պետք է դիվանագիտական ներկայացուցչություններ բացեն, ինչպես նաև պետք է իրավական պարտավորություններ ստանձնեն՝ աշխատելու «հարաբերությունների համապարփակ կարգավորման» ուղղությամբ։

Ավելի վաղ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Գաբրիել Էսկոբարը հայտարարել էր, որ Բելգրադի և Պրիշտինայի միջև բանակցությունների վերջնական կետը պետք է լինի փոխադարձ ճանաչումը: Ի պատասխան՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել էր, որ ամերիկացիները կարող են ,երազելե:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում