Tuesday, 30 05 2023
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
12:15
Ոսկին ոսկու հետևից․ Հայ մարմնամարզիկների բենեֆիսը․․․
08:30
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»
08:10
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի
Մխիթարյանը կխաղա Ստամբուլում․ Մեկ շաբաթ հայ ֆուտբոլիստի համար
Հայաստանի հավաքականի նորեկը Ֆրանսիայից, ով արցախցի է
Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ ցուցանիշը
Ռանոսի որոշումը․ Գերմանիայի հնգակի չեմպիոնը «փախցնում» է հայ հարձակվողին
Հայաստանն ընդդեմ Ֆրանսիայի․ Աննախադեպ բասկետբոլային իրադարձություն
31 միլիոն դոլար․ Ովքեր են Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստները
17:15
Եգորյանին մերժեցին․ Օլիմպիական չեմպիոնը խնդրանքով կդիմի՞ Հայաստանին
Սպերցյանի վերջին խաղը «Կրասնոդարում»․ Մեկ քայլ երազանքն իրականցնելու համար
Ճակատագրի հեգնանքը․ Մխիթարյանը պետք է իրականացնի երազանքը
Պատմական․ Մխիթարյանը կարող է գերազանցել Մեսսիին ու Ռոնալդուին
Լոս Անջելեսում կայանալիք Հայաստան – Ֆրանսիա հանդիպումների տոմսերն արդեն վաճառքում են
Ով է Մխիթարյանի հետնորդը Հայաստանի հավաքականում․ Բերեզովսկու դիտարկումը
ՀՖՖ-ն օգնո՞ւմ է յուրայիններին․ Սկանդալային մեղադրանքներ ֆեդերացիայի հասցեին
Հայաստանը շրջանցեց Ադրբեջանին․ Մեր հավաքականի աննախադեպ վերելքը
Ընդամենը 2 քայլ․ Մխիթարյանի երազանքը չի կատարվի, բայց․․․
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլի Հայաստանի հավաքականո՞ւմ․ Ով է Ստեփան Օգանեսյանը
08:41
Հենրիխ Մխիթարյանի գոլը «Միլանի» դարպասը
Տուխելը նկատեց Հրանտ-Լեոն Ռանոսին․ Հայ հարձակվողը մարզվել է«Բավարիայի» հիմնական թիմում
12:36
Եվս 198 մեդալ․ Հայկական սպորտում կգրանցի՞ նոր ռեկորդ
12:06
Դալալոյանը չի գա Հայաստան․ Յանա Եգորյանի հայտը․․․
17:15
Մալխաս Ամոյանի և Էրիկ Իսրայելյանի որոշումների արժեքը
12:30
Փաշինյանը ներկայացրեց ճանապարհային քարտեզը․ Ինչպես նվաճել 25 օլիմպիական ոսկի
Հայաստանի ֆանտաստիկ ցուցանիշը․ 13 հնարավորից 12 մեդալ
Ով կպաշտպանի Հայաստանի հավաքականի դարպասը․ Այլընտրանքային տարբերակ
Սպերցյանը՝ Զախարյանին կգերազանցի նաև տրանսֆերային հարթակում․ Բերեզովսկին ճիշտ է

Եվս մեկ նորեկ Հայաստանի հավաքականում․ Ով է Գեորգի Հարությունյանը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախօրեին հրապարակեց մարտի 25-ին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի դեմ խաղին հրավիրված լեգեոներների ցուցակը։ Առաջին անգամ ազգային թիմ են հրավիրվել Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նարիր Տիկնիզյանը ինչպես նաև «Կրասնոդարի» երկրորդ թիմի ներկայացուցիչ Գեորգի Հարությունյանը։ Եթե Տիկնիզյանը ծանոթ է հայ երկրպագուներին, ապա Հարությունյանի մասին հավանաբար քչերն էին լսել։ Ով է Գեորգի Հարությունյանը և խաղային որ դիրքում նա կարող է օգտակար լինել մեր գլխավոր թիմին։ Հայաստանի հավաքականի նորեկն ընդամենը 18 տարեկան է և հանդիսանում է «Կրասնոդարի» ֆուտբոլի դպորցի սան։ 1․87 սմ հասակ ունեցող պաշպանը «Կրասնոդարի» երկրորդ թիմում հայտնվել է այս մրցաշրջանից առաջ։ Ընթացիկ առաջնությունում Գեորգի Հարությունյանը մասնակցել է 13 հանդիպման դառնալով մեկ գոլի հեղինակ։

Հարությունյանը հանդես է եկել Ռուսաստանի Մ-16, Մ-17 և Մ-18 հավաքականերում։ Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականների կազմում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 9 հանդիպում։ Ազգային հավաքականի նորեկը կենտրոնական պաշտպան է և բավական հաջող է խաղում օդային պայքարում։ Հրավիրելով Հարությունյանին Պերակովը նպատակ ունի ուժեղացնել ազգային թիմի պաշտպանական օղակը։ Վերջին տարիների Հայաստանի հավաքականում շարունակ խնդիրն էին ծագայում հատկապես պաշտպանությունում։ Հավանականությունը փոքր է, որ Պետրակովը 18-ամյա ֆուտբոլիստին կվստահի Թուրքիայի դեմ պատասխանատու խաղում։ Չմոռանանք, որ մարտի 28-ին Հայաստանի ազգային թիմը Երևանում ընկերական հանդիպում է անցկացնելու Կիպրոսի հետ։ Կարծում ենք ուկրաինացի մասնագետը Հարությունյանին հրավիրել է ընկերական հանդիպմանը փորձարկելու նպատակով։ Կարծում ենք պարզ է նաև, որ Ռուսաստանում ելույթ ունեցող հայազգի ֆուտբոլիստները սկսել են պայքարել Հայաստանի հավաքականում հայտնվելու համար։ Ինչ խոսք պատճառը Ռուսաստանի դուրս մղվելն է եվրոպական ֆուտբոլայի ընտանիքից։ Հայազգի ֆուտբոլիսներն ունեն բացառիկ հնարավորություն խաղալով Հայաստանի հավաքականներում փրկելու կարիերան։ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից թերևս մեկ տարի անց մեր հայրենակիցները սկսեցին գիտակցել, որ Ռուսաստանում ապագան մշուշոտ է։

Սա հիանալի հնարավորություն է մեզ համար հավաքագրելով մեր հայրենակիցներին ուժեղացնելու հավաքական թիմերը։ Արտասահմանում խաղացող հայազգի ֆուտբոլիստներին հավաքական բերելու հարցում ակամայից մեծ դեր ունի «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Ուղիղ երկու տարի առաջ Սպերցյանը հրավեր ստացավ Հայաստանի ազգային հավաքականից և փալյուն ելույթով աչքի ընկավ Ռումինիայի դեմ մրցավեճում։ Նրա գոլի և վաստակած 11 մետրանոցի շնորհիվ Հայաստանի հավաքականը առավելության հասավ 3։2 հաշվով։ Ի դեպ, այդ ժամանակ Սպերցյանը չէր ամրապնդվել «Կրասնոդարի» հիմնական թիմում և ինչպես Գեորգի Հարությունյանը հիմնականում խաղում էր «Կրասնոդար-2»-ում։ Նորամուտից երկու տարի անց Սպերցյանը դարձավ հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Նրա տրանսֆերային արժեքն այսօր 9 միլիոն եվրո է։ Քվեարկության արդյունքներով անցյալ տարվա դեկտեմբերին այս ֆուտբոլիստը ճանաչվեց Հայաստանի 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ։

Վստահաբար կարող ենք ասել, որ առաջիկա ամսիներին Սպերցյանը կհայտնվի Եվրոպական բարձրակարգ ակումբներից մեկում։ Վերջին ամիսներին եվրոպական թոփ ակումբները որս են սկսել հայ ֆուտբոլիստի նկատմամբ։ Լիահույս ենք, որ Գեորգի Հարությունյանը ևս կանցնի այն ճանապարհով որով անցավ Էդուարդ Սպերցյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում