Կցանկանանք, որ պարոն Բոնոն հստակ դատապարտի Ադրբեջանի գործողությունները. Փաշինյանին ներկայացնի բանակցությունների ընթացքը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայ Դատի մամուլի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը:
Նրա խոսքով` Ամերիկյան օժանդակությունը դեպի Ադրբեջան պետք է կրճատվի. «Ադրբեջանին կարող է զսպել միայն ԱՄՆ կողմից հստակ պատժամիջոցները: Ամերիկյան կառավարությունը պետք է կենտրոնանա Հայաստանի ու Արցախի անվտանգության վրա: Հայ դատի հանձնախումբը կենտրոնացած է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ: Ամերիկյան օժանդակությունը կանաչ լույս է Ալիևի համար»: