Մարտի 7-ին դեսպան Տիգրան Բալայանը «Հաղորդակցությունը ճգնաժամերի և հակամարտութոյւնների ընթացքում» խորագրով դասախոսությամբ հանդես եկավ Հաագայի կիրառական գիտությունների համալսարանում։
Դասախոսությունից առաջ դեսպան Բալայանը հանդիպում ունեցավ ֆակուլտետի դեկան Լիդուին Բրեմերի և դասախոսական կազմի հետ։
Իր խոսքում Տիգրան Բալայանը ներկայացրեց ճգնժամային իրավիճակներում աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները, և դրանց վերաբերյալ տեղեկարտվության տրամադրումը արտաքին քաղաքական գերատեսչությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից։
Դեսպան Բալայանը դասախոսության մասնակիցներին ներկայացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնում բազում արտակարգ իրավիճակներում իրականացված աշխատանքները։
Ընդգծվեց արտակարգ իրավիճակներում հավաստի տեղեկատվության հավաքագրման և մատուցման ծայրահեղ կարևորությունը։
Դասախոսության ավարտին տեղի ունեցավ ծավալուն հարց ու պատասխան, որի ընթացքում Տիգրան Բալայանն անդրանդաձավ Ադրբեջանի կողմից կրկնվող ագրեսիվ քայլերի և հարձակումների ժամանակ տեղեկատվական աշխատանքներին, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում գործողությունների խիստ համակարգման անհրաժեշտությանը։