Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը մասնակցել է Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ), հոլանդական «Էքորիս» և կիպրական «Մենեջմենթ Միքս» ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերի հետ համատեղ կազմակերպված «Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում» խորագրով առաջին համաժողովին: «Այն ոլորտներում, որտեղ ներգրավել են օտարերկյա ուղղակի ներդրումներ, կան լուրջ հաջողություններ ինչպես աճի, այնպես էլ գիտելիքի և տեխնոլոգիաների վերափոխման, արդիականացման առումով: Սակայն մի քանի մղոն վազքուղու ճանապարհից Հայաստանն անցել է ընդամենը առաջին մղոնը, մինչդեռ հաջորդ մղոններն անցնելու համար ավելի բարդ գիտելիքներ են պահանջվում: Դրա համար անհրաժեշտ է կենտրոնացնել պետական-մասնավոր համագործակցությունը»,- իր խոսքում նշել է նախարարը: Նշենք, որ այսօր ԱՎԾ-ն հրապարակել էր 2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների վերաբերյալ տվլայները, ըստ որի դրանք նվազել են 9.3%: