Wednesday, 24 04 2024
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ

Եթե Վրաստանն ընկնում է ՌԴ ազդեցության տակ, դա շատ տխուր նորություն կլինի տարածաշրջանի համար. Վասաձե

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրաց փորձագետ Գելա Վասաձեն։

-Պարոն Վասաձե, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը Թբիլիսիում այժմ, «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ բողոքի ակցիաները կարո՞ղ են հանգեցնել Վրաստանում իշխանափոխության։

Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են բերել թե՛ իշխանափոխության և թե՛ ցանկացած այլ զարգացումների։ Իրավիճակն այժմ անկանխատեսելի է, երկրում կա խորը քաղաքական ճգնաժամ։ Կանխատեսումներ անելը ծայրահեղ անշնորհակալ գործ է, բայց այն, որ իրավիճակը  ծայրաստիճան լարված է և Վրաստանում հերթական քաղաքական ճգնաժամն է՝ դա փաստ է։

– Հնարավո՞ր է, որ Վրաստանի իշխանությունները պատրաստվում են այս կերպ փոխել արտաքին քաղաքական վեկտորը։

-Հնարավոր չէ, որ Վրաստանի իշխանությունները ցանկանան փոխել քաղաքական վեկտորը, այլ հարց է, որ եվրոպական քաղաքական վեկտորը հիմա նրանց ձեռնտու չէ։ Ուստի հիմա նրանք հետևյալն են անում. ուզում են արևմուտքից թույլտվություն ստանալ, որ Ռուսաստանի հետ կարողանան առևտուր անել։ Ահա սա է Վրաստանի իշխանությունների արածը, իսկ վեկտորը մեր մոտ ամրագրված է սահմանադրության մեջ և այն փոխելը  գործնականում սահմանադրական հեղաշրջում կնշանակի։ Արդյոք իրենք կգան նման քայլի, հիմա հաստատ չէ։ Միգուցե եթե կարողանան ամեն ինչ անցկացնել, անեն դա, բայց հասարակությունը նրանց հիմա ցույց  է տալիս, որ ամեն ինչ չէ, որ իրենք կարող են անել։

-Արդյո՞ք Վրաստանը կստանա անհրաժեշտ աջակցություն Արևմուտքից, և խոսքը միայն դատապարտման և հայտարարությունների մասին չէ:

-Արևմուտքից աջակցությունը կարող է լինել կոնկրետ անձանց նկատմամբ պատժամիջոցները և ես կարծում եմ, որ իրավիճակը հենց դրան է տանում։ Իրավիճակը հետևյալն է. և՛ ԱՄՆ-ն և՛ Եվրամիությունը արդեն զգուշացրել են Վրաստանի իշխանությունների կոնկրետ անձանց նկատմամբ  պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին։Դա վերաբերվում է այն անձանց, ովքեր խաթարում են Վրաստանի ժողովրդավարական ուղին։

-Եթե Վրաստանն ընկնի, եթե Վրաստանը չգտնի անհրաժեշտ պաշտպանությունը Արևմուտքում, ի՞նչ կլինի հետխորհրդային մյուս երկրների հետ, այդ թվում՝ Հայաստանի հետ։

-Եթե Վրաստանն ընկնում է, և ընկնում է Ռուսաստանի ազդեցության տակ, ապա դա շատ տխուր նորություն է, որովհետև թույլ Ռուսաստանի ազդեցության տակ ընկնելը տարածաշրջանում նվազագույնը կնշանակի Հայաստանի ու Ադրբեջանի լայնամասշտաբ պատերազմ։ Եթե Վրաստանը փակվում է, ապա Հայաստանը կա՛մ պետք է Ադրբեջանի հետ պայմանավորվի, կա՛մ Ադրբեջանը Թուրքիայի հետ միջանցք կստանա։ Բայց ես կարծում եմ, որ նման բան տեղի չի ունենա, որովհետև նման բան թույլ չեն տա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում