Առանց այլընտրանք ունենալու չի կարելի խաղաղապահ առաքելության արժեզրկման գիծը տանել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
Սուրենյանցի խոսքով՝ Արևմուտքը թքած ունի ԼՂ խնդրի վրա, նրանք այն դիտարկում են հայ-ադրբեջանական հարաբերությունների լուսանցքում․ «Արևմուտքի համար ԼՂ խնդիրն ընդամենը գործիք է, ՌԴ-ն ևս թքած ունի, Ղարաբաղը նրանց պետք է տարածաշրջանում ազդեցությունը պահելու համար: Ինչու մարտի 1-ին Արցախի պատվիրակությունը լսել է Բաքվի ուլտիմատման մասին, բայց դրա մասին բարձրաձայնվում է մարտի 6-ին: Բաքվի ուլտիմատման մասին գուցե չիմանայինք, եթե չլիներ դիվերսիոն ահաբեկչությունը․ ինչու էր լռում Արցախի իշխանությունը: Բաքուն կատակ չի անում, ինչ-որ մի պահից լոկալ ահաբեկչության դրսևորումներ կտեսնենք Արցախի այլ վայրերում»: