
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում: 23-ամյա ֆուտբոլիստը մինչ «Լոկոմոտիվ» տեղափոխվելը հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում և Կուրսկի «Ավանգարդում»:Որոշումը կայացնելուց հետո Նաիր Տիկնիզյանն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին. «Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ընձեռված հնարավորության համար: Կփորձեմ ապացուցել, որ կարող եմ օգտակար լինել հավաքականին: Որոշումը կայացրել եմ իմ նախաձեռնությամբ, սա եղել է իմ անձնական ընտրությունը»: Նշենք, որ Տիկնիզյանը տպավորիչ ելույթներով աչքի է ընկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում և հանդիսանում էր այս երկրի ազգային թիմի թեկնածուն։ «Տինիկզյանը Ռուսաստանի փոխարեն ընտրեց Հայաստանը», ռուսական մամուլը լի է նմանատիպ վերնագրերով հրապարակումներով։ Նշենք, որ Տիկնիզյանը բազմիցս է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, բայց բոլոր դեպքերում մերժել է այն։
Երկու տարի առաջ այս ֆուտբոլիստը հայտնվել էր սկանդալի կենտրոնում։ 2021 թվականի երիտասարդների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում Ռուսաստանի հավաքականի Տիկնիզյանի և հայազգի մեկ այլ ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի գոլերի շնորհվ հաղթել էր Իսլանդիային։ Խաղից հետո Տիկնիզյանը մոտեցել էր տեսախցիկներին ու ասել՝ «Հայաստանի հավաքականը կարող եք վերանվանել Հայաստանի երիտասարդական հավաքական»։ Տիկնիզյանի խոսքերից հետո համացանցում բուռն քննարկում էր սկսվել, նրան քննադատում էին հայերը։ Ֆուտբոլիստը մեկնաբանել է, թե ինչ է ուզեցել ասել։ «Իսլանդիայի երիտասարդական հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի հաջոդ օրը ես արթնացա և տեսա, թե ինչպես են հայ երկրպագուները հարձակվել իմ ինստագրամի էջի վրա: Ես ստացել եմ ահռելի քանակությամբ բացասական հաղորդագրություններ. Մարդիկ ինձ գրում են. «Ո՞վ ես դու, որ նման բան ես ասում»: Բոլորը ինչ-որ կերպ փորձում են ինձ վիրավորել։ Իմ խոսքերով ես ոչ մի վատ բան չեմ ասել, ոչ Հայաստանի ազգային հավաքականին, ոչ երկրին, ոչ էլ երկրպագուներին: Դա ընդամենը կատակ էր: Իմ խոսքերի էությունն այն էր, որ ես ու Զախարյանը մեծ ներդրում ունեցանք Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հաղթանակի մեջ: Խնդրում եմ, մի կողմ թողեք ձեր նեգատիվը և ապրեք ձեր կյանքով: Ամեն ինչ լավ է»,- ասել էր ֆուտբոլիստը։ Բանն այն է, որ մինչ այդ Տիկնիզյանը հրավեր էր ստացել ոչ թե Հայաստանի ազգային այլ երիտասարդական հավաքականից։ Սա էր պատճառը որ երիտասարդ ֆուտբոլիստները նեղստրել էր և նման կերպ արտահայտվել։ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում Տիկնիզյանը անց է կացրել 7 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ Հայաստանի հավաքականի նորեկը ելույթ է ունեցել նաև Ռուսաստանի Մ-20 և Մ-19 հավաքականներում։
«Ո՞ր հավաքականում է նա պատրաստվում խաղալ: Միանշանակ Ռուսաստանի հավաքականի կազմում: Նաիրը վաղուց է որոշում կայացրել հանդես գալ Ռուսաստանի հավաքականում: Հուսով ենք, որ «Լոկոմոտիվում» լավ ելույթներով կհայտնվենք Ռուսաստանի հավաքականում»,-Հայաստանի հավաքականի հերթական հրավերը մերժելուց հետո ասել էր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։ Թե ինչու է հայ ֆուտբոլիստը մտափոխ եղել կարծում ենք պարզ է։ Ռուսաստանն այսօր համաշխարհային ֆուտբոլի լուսանցքում է։ Ռուսաստանցի ֆուտբոլիստները հայտնվել են ճահճում և հնարավորություն չունեն ելույթ ունենալու եվրոպական ասպարեզում։ Վառ օրինակը Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի «Դիմաոյի» կիսապաշտան Արսեն Զախարյանի ձախողված տրանսֆերն էր Լոնդոնի «Չելսի»։ Տիկնիզյանը ընտրելով Հայաստանի հավաքականը և ստանալով հայկական անձնագիր հնարավորություն կունենա հայտնվելու եվրոպական որևէ բարձրակարգ թիմում։ Կարճ ասած ընտրելով Հայաստանը Տիկնիզյանը փրկեց իր կարիերան։
Նշենք, որ Տիկնիզյանը երզային պաշտպան է և «Լոկոմոտիվի» կազմում խաղում ձախ եզրում։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի նրա տրանսֆերային արժեքը կազմում երկու միլիոն եվրո։ Կասկածից վեր է, որ Տիկնիզյանը մեծ օգուտ կբերի մեր գլխավոր թիմին, ուստի «անառակ որդու» գալուստը միանգամայն ողջունելեի է և կարևոր Հայաստանի ազգային հավաքականի համար։ Լիահույս ենք, որ Տիկնիզյանի օրինակին կհետևեն հայազգի այլ ֆուտբոլիստներ։