Վրաստանը վախենում է քաղհասարակությունից և փորձում է նախահարձակ լինել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Միքայել Զոլյանը:
Քաղաքագետի կանխատեսմամբ` Վրաստանում լուրջ դիմադրություն է հասունանալու. «Վրաստանում մթնոլորտը հիշեցնում է վարդերի հեղափոխությունից առաջ տիրող մթնոլորտը: Վրաստանում նոր օրակարգ է հասունանում. բուռն ամիսներ են սպասվում: Վրաստանում և Հայաստանում քաղաքական հակադիր իրավիճակ է»: